Սերիա «A». «Միլանը» Թուրինում հաղթեց «Յուվենտուսին»

Իտալիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Միլանը» Թուրինում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Յուվենտուսի» դարպասը: Միլանցիները հաղթեց թուրինցիներին առաջաին անգամ վերջին տասը տարում: Հաղթանակից հետո «Միլանը» բարձրացավ երրորդ հորիզոնական: Թիմն 35 տուրից հետո ակտիվում ունի 72 միավոր: Նույնքան միավոր ունի նաև լրացուցիչ արդյունքներով երկրորդ տեղը զբաղեցնող «Ատալանտան»: Չորրորդ հորիզոնակնում է այս պահին «Նապոլին»՝ վաստակած 70 միավոր: Նրանից մեկ միավորով ետ է մնում «Յուվենտուսը», որը նահանջեց հինգերորդ հորիզոնական: Հիշեցնենք, որ վաղուց մրցակիցների համար անհասանելի է «Ինտերը», որը ժամանակից շուտ ապահովեց չեմպիոնությունը: Առաջնության ավարտին մնացել է երեք տուր:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ-ՄԻԼԱՆ 0-3 (0-1) MC
0-1՝ Բրաիմ Դիաս 45՛, 0-2՝ Անտե Ռեբիչ 78՛, 0-3՝ Ֆիկայո Տոմորի 82՛
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Վոյցեխ Շչեսնի, 3.Ջորջիո Կյելինի, 4.Մաթեյս դե Լիգտ, 12.Ալեքս Սանդրո, 14.Ուեսթոն Մակքենի, 16.Խուան Կուադրադո, 25.Ադրիեն Ռաբիո, 30.Ռոդրիգո Բենտանկուր (44.Դեյան Կուլուսեվսկի, 67), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Ալվարո Մորատա, 22.Ֆեդերիկո Կյեզա (10.Պաոլո Դիբալա, 79)
ՄԻԼԱՆ. 99.Ջանլուիջի Դոնարումա, 2.Դավիդե Կալաբրիա, 19.Տեո Էրնանդես, 23.Ֆիկայո Տոմորի, 24.Սիմոն Կյեր, 4.Իսմաել Բենասեր (5.Դիոգու Դալոտ, 82), 10.Հական Չալհանողլու, 56.Ալեքսիս Սալեմակերս (18.Սուալիհո Մեյտե, 82), 79.Ֆրանկ Կեսի, 11.Զլատան Իբրահիմովիչ (12.Անտե Ռեբիչ, 66), 21.Բրաիմ Դիաս (33.Ռադե Կրունիչ, 70)
Զգուշացում՝ Ֆեդերիկո Կյեզա 53՛ (Յ), Ջորջիո Կյելինի 57՛ (Յ), Բրաիմ Դիաս 59՛ (Մ), Ալեքսիս Սալեմակերս 76՛ (Մ) ; Մրցավար՝ Պաոլո Վալերի (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
53 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 47
8 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (5)
16 ՏՈՒԳԱՆՔ 12
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2