«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի՝ Միլան Միլանովիչը

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է սերբ Միլան Միլանովիչը: 58-ամյա փորձառու մասնագետը տարբեր տարիների գլխավորել է Մոլդովայի «Շերիֆը», Ղազախստանի «Իրտիշը», ինչպես նաև Սերբիայի «Հայդուկ», «Նովի Պազար», ՕՖԿ, «Ռադնիչկի», «Ռադ», «Զեմուն» և «Ռադնիկ» թիմերը:

Միլանովիչի մարզչական շտաբում ընդգրկվել են Սերգեյ Էրզրումյանը, դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը և ֆիզպատրաստության սերբ մասնագետ Վլադիմիր Պրոչիկևիչը, որը Միլանովիչի հետ աշխատել է նաև ղազախական «Իրտիշում»: Հիշեցնենք, որ օրեր առաջ «Ալաշկերտից» հեռացել էր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը: