Հյուրերը միայն պարտվում են Անգլիայում. Մբապեն, Սալահը, Ստերլինգը

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հինգերորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Պարի Սեն Ժերմենի» հետ ու կամային հաղթանակ տարավ (2:1):  Հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն ապահովեց առաջին տեղը խմբում: «Սիթին» դա անում է հինգերորդ մրցաշրջանն անընդմեջ: Այս ցուցանիշով «Քաղաքայիններն» երկրորդ անգլիական թիմն են «Մանչեսթեր Յունայթեդից» հետո, որը նման արդյունք ցույց է տվել 2006/07 թթ մրցաշրջանից մինչեւ 2010/11 թթ մրցաշրջանը:

«Պարի Սեն Ժերմենի» կազմում միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն: Նա դարձավ  11-րդ ֆուտբոլիստը, որը Չեմպիոնների լիգայի խաղարկության արտագնա մրցավեճերում խփել է 20 գոլ: Ֆրանսիացին այս ցուցանիշին հասել է արտագնա 23 խաղում եւ սրանով հավասարը չունի: Մնացած 10 ֆուտբոլիստից, որոնք հասցրել են 20 գոլ խփել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի արտագնա մրցավեճերում, ավելի շատ հանդիպումներ է պահանջվել: Ի դեպ, սա Մբապեի 50-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Նա 50 խաղի սահմանին հասավ 22 տարեկան 339 օրական հասակում: Կիլիանն ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է Սեսկ Ֆաբրեգասից հետո, որը 50 խաղ է անցկացրել խաղարկությունում: Իսպանացին դա արել էր 22 տարեկան 331 օրական հասակում:

Հաշվետու խաղային օրը գոլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ռահիմ Ստերլինգը: Նա Չեմպիոնների լիգայի խաղարկությունում խփել է 23 գոլ: Այնքան, որքան խփել է «Չելսիի» նախկին ավագ Ֆրենկ Լեմպարդը: Նրանցից շատ գոլ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում անգլիացի խաղացողներից խփել են Ուեյն Ռունին (30) ու Պոլ Սքոուլզը (24):

ԲՐՅՈՒԳԵ-ՌԲ ԼԵՅՑՊԻԳ 0-5 (0-4) MC
0-1՝ Քրիստոֆեր Նկունկու 12՛, 0-2՝ Էմիլ Ֆորսբերգ 17՛ (11մ), 0-3՝ Անդրե Սիլվա 26՛, 0-4՝ Էմիլ Ֆորսբերգ 45՛, 0-5՝ Քրիստոֆեր Նկունկու 90՛
ԲՐՅՈՒԳԵ. 22.Սիմոն Մինոլե, 3.Էդեր Ալվարես, 4.Ստենլի Նսոկի (18.Ֆեդերիկո Ռիկա, 46), 5.Ջեկ Հենդրի, 28.Իգնաս Վան դեր Բրեմպտ (44.Բրենդոն Մեխելե, 60), 19.Կամալ Սովա (21.Խոսե Իսկուերդո, 82), 20.Հանս Վանակեն, 77.Կլինտոն Մատա, 90.Շառլես Դե Կետելաեռ (7.Ուեսլի, 82), 10.Նոա Լանգ, 29.Բաս Դոստ (26.Մատս Ռիտս, 46)
ՌԲ ԼԵՅՑՊԻԳ. 31.Խոսպե Մարտինես, 3.Անխելինյո, 16.Լուկաս Կլոստերման (39.Բենյամին Հենրիքս, 62), 22.Նորդի Մուկյել, 32.Յոշկո Գվարդիոլ (35.Սոլոմոն Բոննա, 80), 10.Էմիլ Ֆորսբերգ, 18.Քրիստոֆեր Նկունկու, 27.Կոնրադ Լայմեր (26.Մորիբա Իլայշ, 62), 44.Քեվին Կամպլ, 21.Բրայան Բրոբբեյ (38.Հուգո Նովոա, 66), 33.Անդրե Սիլվա
Զգուշացում՝ Նոա Լանգ 63՛ (Բ), Էդեր Ալվարես 85՛ (Բ), Ուեսլի 86՛ (Բ), Մորիբա Իլայշ 86՛ (Ռ) ; Մրցավար՝ Դավիդե Մասսա (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
52 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 48
10 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 23 (13)
13 ՏՈՒԳԱՆՔ 10
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ-ՊՍԺ 2-1 (0-0) MC
0-1՝ Կիլիան Մբապե 50՛, 1-1՝ Ռահիմ Ստերլինգ 63՛, 2-1՝ Գաբրիել Ժեզուշ 76՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 3.Ռուբեն Դիաշ, 5.Ջոն Ստոունզ, 11.Ալեքսանդր Զինչենկո (9.Գաբրիել Ժեզուշ, 54), 27.Ժուան Կանսելու, 8.Իլկայ Գյունդոգան, 16.Ռոդրի, 20.Բերնարդու Սիլվա, 7.Ռահիմ Ստերլինգ, 26.Ռիյադ Մահրեզ
ՊՍԺ. 1.Կեյլոր Նավաս, 2.Աշրաֆ Հակիմի, 3.Պրեսնել Կիմպեբե, 5.Մարկինյոս, 25.Նունու Մենդեշ, 8.Լեանդրո Պարեդես, 21.Անդեր Էռերա (15.Դանիլու Պերեյրա, 61), 27.Իդրիսա Գեյե (11.Անխել Դի Մարիա, 68), 7.Կիլիան Մբապե, 10.Նեյմար (24.Թիլո Կեհրեր, 69), 30.Լիոնել Մեսսի
Զգուշացում՝ Ռոդրի 55՛ (Մ), Ժուան Կանսելու 80՛ (Մ), Գաբրիել Ժեզուշ 90՛ (Մ) ; Մրցավար՝ Դանիելե Օրսատո (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
16 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (2)
13 ՏՈՒԳԱՆՔ 5
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 5 4 0 1 17 8 12
2 ՊՍԺ 5 2 2 1 9 7 8
3 ՌԲ ԼԵՅՑՊԻԳ 5 1 1 3 13 13 4
4 ԲՐՅՈՒԳԵ 5 1 1 3 5 16 4

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում անգլիական թիմերը՝ «Չելսին», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին» եւ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել են տնային բոլոր 11 խաղում՝ խփելով 33 գոլ: Ի տարբերություն «Սիթիի»՝ «Լիվերպուլը» տնային խաղում բաց չթողեց ու երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Պորտուի» դարպասը: Երկրորդ գոլը խփեց Մոհամեդ Սալահը: Եգիպտացին ընթացիկ խաղարկությունում արդեն խփել է 6 գոլ: Խմբային փուլի շրջանակներում «Լիվերի» որեւէ այլ խաղացող ավելի շատ գոլ չի խփել: Սալահը կրկնեց Ռոբերտո Ֆիրմինոյի արդյունքը, որը բրազիլացին գրանցել էր 2017/18 թթ մրցաշրջանում:

Նկատենք, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում որեւէ այլ թիմ տուգանայինից դուրս կատարած հարվածներից հետո ավելի շատ գոլ չի խփել, քան «Լիվերպուլը»՝ 5 գոլ: Հատկանշական է, որ գոլերը խփել են տարբեր խաղացողներ՝ Հենդերսոն, Ֆիրմինո, Սալահ, Կեյտա եւ Տեկկերս:

ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՊՈՐՏՈՒ 2-0 (0-0) MC
1-0՝ Տիագու Ալկանտարա 52՛, 2-0՝ Մոհամեդ Սալահ 70՛
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Ալիսոն, 5.Իբրահիմա Կոնատե, 21.Կոնստանտինոս Ցիմիկաս (26.Էնդրյու Ռոբերտսոն, 64), 32.Ժոել Մատիպ, 76.Նեկո Ուիլյամս, 6.Տիագու Ալկանտարա (14.Ջորդան Հենդերսոն, 63), 15.Ալեքս Չեմբերլեն (7.Ջեյմս Միլներ, 82), 80.Տիլեր Մորտոն, 10.Սադիո Մանե (27.Դիվոկ Օրիգի, 72), 11.Մոհամեդ Սալահ (3.Ֆաբինյո, 72), 18.Տակումի Մինամինո
ՊՈՐՏՈՒ. 99.Դիոգու Կոշտա, 3.Պեպե (2.Ֆաբիու Կարդոզու, 25), 12.Զաիդու Սանուսի, 19.Շանսել Մբեմբա, 8.Մատեուս Ուրիբե (16.Մարկո Գրույիչ, 82), 9.Թարեմի Մեհդի (10.Շիկու Կոնսեյսաու, 64), 25.Օտավիո, 27.Սերժիու Օլիվեյրա (20.Վիտինյա, 64), 7.Լուիս Դիաս, 23.Ժուան Մարիու, 30.Էվանիլսոն (29.Տոնի Մարտինես, 83)
Զգուշացում՝ Իբրահիմա Կոնատե 29՛ (Լ), Ջեյմս Միլներ 88՛ (Լ), Մատեուս Ուրիբե 40՛ (Պ), Շանսել Մբեմբա 75՛ (Պ) ; Մրցավար՝ Ֆելիքս Ցվայեր (Գերմանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
11 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (1)
13 ՏՈՒԳԱՆՔ 12
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-ՄԻԼԱՆ 0-1 (0-0) MC
0-1՝ Ժունիոր Մեսիաս 87՛
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 2.Խոսե Խիմենես, 15.Ստեֆան Սավիչ, 22.Մարիո Էռմոսո (12.Ռենան Լոդի, 64), 5.Ռոդրիգո Դե Պաուլ (24.Շիմե Վրսալկո, 77), 6.Կոկե, 14.Մարկոս Լյորենտե, 21.Յանիկ Կարասկո, 8.Անտուան Գրիզման (4.Ջեֆրի Կոնդոգբիա, 81), 9.Լուիս Սուարես (19.Մատեուս Կունյա, 77), 11.Թոմա Լեմար (10.Անխել Կորեա, 64)
ՄԻԼԱՆ. 1.Չիպրիան Տետերուշանու, 13.Ալեսիո Ռոմանյոլի, 19.Տեո Էրնանդես, 20.Պյեր Կալյուլյու (25.Ալեսսանդրո Ֆլորենցի, 66), 24.Սիմոն Կյեր, 8.Սանդրո Տոնալի (41.Տյեմուե Բակայոկո, 65), 33.Ռադե Կրունիչ (30.Ժունիոր Մեսիաս, 65), 79.Ֆրանկ Կեսի, 9.Օլիվյե Ժիրու (11.Զլատան Իբրահիմովիչ, 65), 10.Բրաիմ Դիաս (4.Իսմաել Բենասեր, 78), 56.Ալեքսիս Սալեմակերս
Զգուշացում՝ Մարկոս Լյորենտե 60՛ (Ա), Օլիվյե Ժիրու 27՛ (Մ), Տյեմուե Բակայոկո 67՛ (Մ), Տեո Էրնանդես 90՛ (Մ) ; Մրցավար՝ Վինչիչ (Սլովենիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
44 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 56
7 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 14 (4)
19 ՏՈՒԳԱՆՔ 14
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԼԻՎԵՐՊՈՒԼ 5 5 0 0 15 5 15
2 ՊՈՐՏՈՒ 5 1 2 2 3 8 5
3 ՄԻԼԱՆ 5 1 1 3 5 7 4
4 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 5 1 1 3 4 7 4