«Սևիլիան» միակն է. Վեցերորդ հաղթանակն Եվրոպայի ակումբային հեղինակությամբ երկրորդ մրցաշարում

Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակչում «Սևիլիան» 3:2 հաշվով հաղթեց «Ինտերին» և դարձավ մրցաշարի հաղթող: ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության մեջ «Սևիլիան» վեցերորդ անգամ է հասնում նման հաջողության: Ոչ մի թիմի չի հաջողվել նման արդյունքի հասնել մրցաշարի պատմության մեջ:

Ի դեպ, կողմերը միմյանց դարպասը մեկական անգամ գրավեցին խաղի 5-րդ և 12-րդ րոպեին: ՈւԵՖԱ-ի գավաթ/Եվրոպայի լիգայի խաղարկության պատմության մեջ սկսած 1990 թվականից ոչ մի եզրափակչում թիմերը միմյանց դարպասը չէին գրավել խաղի մեկնարկից այդքան կարճ ժամանակահատվածում (12 րոպե): Հիշեցնենք, որ 1990 թվականին «Ֆիորենտինան» ու «Յուվենտուսն» աչքի էին ընկել մեկական անգամ 10 րոպեում:

Hot Videos