Մեսսին կրկնեց Ռաուլի արդյունքը, իսկ նրա թիմը սահմանեց անտիռեկորդ

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենը» կամային հաղթանակ տարավ «Բարսելոնայի» հետ խաղում:

Կատալոնական թիմն առաջին անգամ մեկ մրցաշրջանում երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց սեփական հարկի տակ եվրոպական մրցաշարի շրջանակներում: «Պարի Սեն ժերմենից» առաջ Կումանի գլխավորած թիմը երեք անպատասխան գոլ էր ընդունել «Յուվենտուսից»:

Ընթացիկ մրցաշրջանում կատալոնացիներն երկրորդ պարտությունը կրեցին 3 և ավելի գոլի տարբերությամբ սեփական հարկի տակ: Ճիշտ այնքան, որքան կրել էին անցած 20 մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած:

«Պարի Սեն Ժերմենի» հետ խաղում «Բարսելոնայից» աչքի ընկավ Լիոնել Մեսսին՝ բացելով հաշիվը 11 մետրանոցից: Արգենտինացու համար սա 20-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած: Սա 13-րդ մրցաշրջանն է անընդմեջ, որում Լեոն 20+ գոլ է խփում:

Մեսսին Չեմպիոնների լիգայի խաղարկությունում գոլ է խփում 17-րդ տարին անընդմեջ (2005-2021): Նման արդյունքի ժամանակին հասել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը (1995-2011):

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am