Մեսսին անցավ Խավիից. Լեոյից շատ որևէ այլ խաղացող «Բարսայում» չի խաղացել

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում «Բարսելոնան» մրցակցի դաշտում կմրցի «Ռեալ Սոսիեդադի» հետ: Կատալոնացիների կազմում հաշվետու խաղին կմասնակցի Լիոնել Մեսսին:

Արգենտինացին «Բարսելոնայի» կազմում կանցկացնի 768-րդ պաշտոնական հանդիպումը: Նրանից շատ որևէ այլ խաղացող «Բարսայում» չի խաղացել: Լեոն անցավ Խավիից, որը թիմում անցկացրել է 767 պաշտոնական հանդիպում: Հիշեցնենք, որ անցկացրած 767 խաղում Մեսսին խփել է 661 գոլ ու կատարել 263 գոլային փոխանցում: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos