Մեսսի. «Մնում եմ». Պատճառը հրաժարագինն է, որը հնարավոր չէ վճարել

«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հայտարարել է, որ մնում է թիմում: Արգենտինացին սա ասել է 10 օր անց, երբ տեղյակ էր պահել ակումբին, որ ցանկանում է հեռանալ՝ օգտվելով պայմանագրում առկա դրույթից, որն, ըստ նրա, թույլ է տալիս իրեն հեռանալ անվճար: Ակումբից պատասխանել են, որ խաղացողն այս պահին կարող է հեռանալ միայն այն դեպքում, եթե վճարեն հրաժարագինը՝ 700 միլիոն եվրո:

«Ես մտածում էի և վստահ, որ կարող եմ հեռանալ: Նախագահը միշտ ասում էր, որ մրցաշրջանի վերջում կարող եմ որոշել մնում եմ, թե ոչ: Հիմա նրանք կպել են փաստից, որ իմ հեռանալու որոշման մասին տեղյակ չեմ պահել մինչև հունիսի 10-ը: Մենք այդ ժամանակ խաղում էինք Լա Լիգայում կորոնավիրուսի պայմաններում: Դա է պատճառը, որ շարունակելու եմ աշխատանքն ակումբում: Մնում եմ, որովհետև նախագահն ասել է ինձ, որ հեռանալու միակ ճանապարհը՝ 700 միլիոն եվրո վճարելն է, իսկ դա հնարավոր չէ»,- Մեսսիի խոսքերը մեջբերել է Goal-ը:

Hot Videos