Ոչ մեկը, ոչ մյուսը. 14 տարի անց առանց Մեսսի և Ռոնալդու

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» 8:2 հաշվով պարտվեց «Բավարիային» և դուրս մնաց հետագա պայքարից: Ավելի վաղ մրցաշարը լքել էր նաև Թուրինի «Յուվենտուսը»՝ պարտվելով ֆրանսիական «Լիոնին»: Այսպիսով կիսաեզրափակչում չեն լինի ոչ «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին, ոչ «Յուվենտուսի» առաջատար՝ Կրիշտիանու Ռոնալդուն: Վերջին 14 տարում առաջին անգամ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչները կանցնեն առանց Մեսսիի և Ռոնալդուի: Վերջին 14 տարում նրանցից գոնե մեկն իր թիմի հետ միասին խաղացել է կիսաեզրափակչում:

Hot Videos