«Շերիֆի» պատմական հաղթանակը Մադրիդում, իսկ Մեսսին խփեց ու կրկին Պեպի թիմին

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հերթական խաղային օրը Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ պարտվեց «Շերիֆին»: Մոլդովայի չեմպիոնն երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ հասնելով իր համար պատմական արդյունքի: «Շերիֆն» առաջին թիմն է 2016/17 մրցաշրջանից սկսած, որն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում իր առաջին մրցաշրջանում մեկնարկային երկու տուրում հաղթանակ է տարում: Վերջին անգամ նման արդյունք ցույց էր տվել անգլիական «Լեսթերը»: Հիշեցնենք, որ խմբային փուլի առաջին տուրում «Շերիֆն» երկու անպատասխան գնդակ էր ուղարկել Դոնեցկի «Շախտյորի» դարպասը:

ՌԵԱԼ Մ.-ՇԵՐԻՖ 1-2 (0-1) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
68 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 32
30 (11) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (3)
7 ՏՈՒԳԱՆՔ 12
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 0
ՇԱԽՏՅՈՐ Դ.-ԻՆՏԵՐ 0-0 MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
60 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 40
12 (1) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (2)
17 ՏՈՒԳԱՆՔ 18
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՇԵՐԻՖ 2 2 0 0 4 1 6
2 ՌԵԱԼ Մ. 2 1 0 1 2 2 3
3 ԻՆՏԵՐ 2 0 1 1 0 1 1
4 ՇԱԽՏՅՈՐ Դ. 2 0 1 1 0 2 1

Հաղթանակ տարավ «Լիվերպուլը»՝ հինգ գոլ ուղարկելով «Պորտուի» դարպասը: «Կարմիրները» բաց թողեցին միայն մեկ ու բոլոր մրցաշարերը հաշվի առած վեցերորդ անգամ ուժեղ գտնվեցին պորտուգալական թիմից: Ընդհանուր հաշվով 9 խաղ են անցկացրել միմյանց հետ և «Պորտուն» ոչ մի հաղթանակ չի տարել: «Լիվերի» պատմության մեջ միայն «Սկանտորպ Յունայթեդի» և «Ուոլսոլի» հետ են ավելի հաճախ մրցել ու չեն կրել ոչ մի պարտություն՝ 11-ական հանդիպում: «Լիվերպուլը» վեցերորդ խաղն անընդմեջ 3+ գոլ է խփում: Նման բան թիմի պատմության մեջ տեղի է ունենում երրորդ անգամ՝ 1892 թվականի հոկտեմբերից ու 2009 տվականի մայիսից հետ: Թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը: Եգիպտացին դարձավ երրորդ աֆրիկացի խաղացողը, որը 30 կամ ավելի գոլ է խփել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Դիդյե Դրոգբայից (44) ու Սամուել Էտոոյից (30) հետո: Սալահը գոլ է խփում թիմի կազմում վեցերորդ խաղն անընդմեջ: Սա տեղի է ունենում առաջին անգամ սկսած 2018 թվականի ապրիլից, երբ ֆուտբոլիստը գոլ է խփել յոթ խաղ անընդմեջ:

Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում իր 400-րդ հանդիպումն անցկացրեց Ջորդան Հենդերսոնը: Վերջինս դարձավ 27-րդ խաղացողը, որը 400 խաղ է անցկացրել «Կարմիրների» կազմում բոլոր մրցաշարերը հաշվի առած և առաջինը Ստիվեն Ջերարդից հետո՝ սկսած 2007 թվականի հոկտեմբերից:

ՄԻԼԱՆ-ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 1-2 (1-0) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
42 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 58
7 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 22 (5)
8 ՏՈՒԳԱՆՔ 11
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ՊՈՐՏՈՒ-ԼԻՎԵՐՊՈՒԼ 1-5 (0-2) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
39 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 61
6 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 21 (13)
10 ՏՈՒԳԱՆՔ 10
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԼԻՎԵՐՊՈՒԼ 2 2 0 0 8 3 6
2 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 2 1 1 0 2 1 4
3 ՊՈՐՏՈՒ 2 0 1 1 1 5 1
4 ՄԻԼԱՆ 2 0 0 2 3 5 0

Առաջին հաղթանակն ընթացիկ խաղարկությունում տարավ «Պարի Սեն Ժերմենը»՝ շնորհիվ Գեյեի ու Լիոնել Մեսսիի գոլերի: Պոչետինոյի գլխավորած թիմը հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում Մեսսիից շատ որևէ այլ խաղացող գոլ չի խփել «Սիթիին» (7): Ի դեպ, Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որևէ այլ խաղացող Մեսսիից շատ գոլ չի խփել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմերին (երկու գոլ «Բավարիային», հինգ գոլ «Մանչեսթեր Սիթիին»:  Արգենտինացին անգլիական թիմերի հետ խաղերում Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում անցկացրել է 35 խաղ ու խփել 27 գոլ: Սա 15 գոլով ավելի է որևէ այլ խաղացողի ցույց տված արդյունքից:

«Սիթին» առաջին պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում սկսած 2018 թվականի սեպտեմբերից: Այդ ժամանակ Անգլիայի չեմպիոնը 2:1 հաշվով պարտվել է ֆրանսիական «Լիոնին»:

ՌԲ ԼԵՅՑՊԻԳ-ԲՐՅՈՒԳԵ 1-2 (1-2) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
60 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 40
13 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (5)
14 ՏՈՒԳԱՆՔ 16
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ՊՍԺ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 2-0 (1-0) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
47 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 53
6 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 18 (7)
8 ՏՈՒԳԱՆՔ 12
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 10
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՊՍԺ 2 1 1 0 3 1 4
2 ԲՐՅՈՒԳԵ 2 1 1 0 3 2 4
3 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 2 1 0 1 6 5 3
4 ՌԲ ԼԵՅՑՊԻԳ 2 0 0 2 4 8 0

Խաղային օրվա մեկնարկային երկու խաղից մեկում «Այաքսն» երկու անպատասխան գնդակ ուղարկեց թուրքական «Բեշիկթաշի» դարպասը: Երկրորդ գոլը խփեց Սեբաստիան Հալլերը: Վերջինս պոկերի հեղինակ էր դարձել խմբային փուլի մեկնարկային տուրում: Հալլերը դարձավ ամենաարդյունավետ խաղացողը Չեմպիոնների լիգայի խաղարկությունում, որը հինգ գոլ է խփում իր առաջին երկու խաղում:

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.-ՍՊՈՐՏԻՆԳ 1-0 (1-0) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
54 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 46
6 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (1)
13 ՏՈՒԳԱՆՔ 6
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ԱՅԱՔՍ-ԲԵՇԻԿԹԱՇ 2-0 (2-0) MC
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
23 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (0)
8 ՏՈՒԳԱՆՔ 12
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՅԱՔՍ 2 2 0 0 7 1 6
2 ԲՈՐՈՒՍԻԱ Դ. 2 2 0 0 3 1 6
3 ԲԵՇԻԿԹԱՇ 2 0 0 2 1 4 0
4 ՍՊՈՐՏԻՆԳ 2 0 0 2 1 6 0