Ինչու՞ է Մեսսին ուզում հեռանալ «Բարսայից». Պատճառներ ու հիմնավորումներ

Ավելի քան 20 տարի անց Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից»: Այս մասին նա հայտնել է ակումբին երեքշաբթի օրը: Խաղացողի պայմանագրում կա դրույթ, որը կարող է թույլ տալ նրան հեռանալ անվճար մինչև ակումբի հետ դատավարական գործընթացները: Sport պարբերականը ներկայացրել է հինգ պատճառ, որոնք ստիպել են արգենտինացուն նման որոշում կայացնել:

Ոչ մի հարաբերություն

Չնայած նրանց կողմից ստացած վերաբերմունքին և ջերմությանը՝ Մեսսին երբեք լավ հարաբերությունների մեջ չի եղել Բարտոմեուի ղեկավարած ակումբի տնօրենների խորհրդի ներկայացուցիչների հետ: Այո, կողմերն երկարաձգել են պայմանագրի ժամկետը, խաղացողն էլ հասցրել է լուսանկարվել դրանից հետո: Մյուս կողմից վերջին հինգ տարում կողմերի հայացքներն ու ապագայի տեսլականը ոչ մի կերպ չեն համընկել: Այն ինչ տեղի ունեցավ Մյունխենում, պահանջում է ռադիկալ փոփոխություններ:

Վալվերդեի հեռանալը

Արգենտինացին մշտապես լավ հարաբերությունների մեջ է եղել մարզիչների հետ սկսած 2004 թվականից. Ռայկարդ, Գվարդիոլա, Մարտինո, Վիլանովա, Լուիս Էնրիկե (չնայած որոշ խնդիրներ ) և Վալվերդե: Վերջինիս հեռանալը հարված էր Մեսսիի համար, իսկ Կիկե Սետյենի նշանկումը՝ անհասկանալի:

Ծրագրային անհամաձայնություն

Մեսսին վաղուց տպավորված չէ նրանով, թե ինչպես է ակումբը տեսնում ակումբի զարգացումը մարզական տեսանկյունից: Աղետ մրցաշրջանը մրցաշրջանի ետևից, ահավոր գործարքներ և վատ տրանսֆերներ: Նեյմարի տրանսֆերից ստացված գումարն ավելի վատ ծախսել հնարավոր չէր: Էրիկ Աբիդալի հետ հարաբերությունները հարթ չեն եղել: Մեսսին կարծում է՝ ակումբը քանդում է իրեն յուրաքանչյուր պատուհանի ժամանակ:

Սուարեսն ու ակումբի պահվածքը

Մեսսիին դուր չեկավ այն, թե ինչպես նրա ընկերոջը՝ Լուիս Սուարեսին հայտնեցին, որ մտադիր են նրանից բաժանվել: Նրանք խաղընկերներն են խաղադաշտում, ընկերներ դրա սահմաններից դուրս: Սուարեսը Լեոյի լավագույն ընկերներից մեկն է և արգենտինացին գտնում է, որ ուրուգվայցին ավելի մեծ հարգանքի է արժանի:

Չհաղթող ծրագիր

Հեռանալու մասին որոշումը վաղուց էր նրա գլխում, բայց նա սպասում էր, որպեսզի զրուցի Կումանի հետ: Հոլանդացու ծրագիրը նրան չի համոզել և նա չի կարծում, որ կկարողանա շարունակել  հաղթել «Բարսայում», իսկ նա 33 տարեկան է: Այնքան էլ շատ տարիներ չեն մնացել բարձունքին մնալու համար:

Hot Videos