Մեսսին 85-րդ անգամ հաղթեց հավաքականի կազմում. ցուցանիշով առաջինն է

Պերուի մայրաքաղաք Լիմայի «Նասիոնալ» մարզադաշտում տեղի ունեցավ 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը: Տեղի ազգային ընտրանին ընդունեց Արգենտինային: Հյուրերը կարողացան երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Արգենտինացիների առաջատար Լիոնել Մեսսին անձնական յուրօրինակ ռեկորդի հասավ՝ ազգային ընտրանու մարզաշապիկով տարած հաղթանակների քանակով դուրս գալով առաջին հորիզոնական:

Երրորդ տեղում Խավիեր Զանետին է, որը 142 խաղում տարել է 80 հաղթանակ, երկրորդ տեղում Խավիեր Մասկերանոն է՝ 147 խաղ և 84 հաղթանակ: Ինչ վերաբերում է Մեսսիին, ապա նա տարավ 85-րդ հաղթանակն անցկացրած 142-րդ խաղում:

Տարած հաղթանակից հետո Արգենտինան բարելավեց մրցաշարային դիրքն ու այժմ վաստակած 10 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը Բրազիլիան է, որն երկու միավոր ավելի է վաստակել:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos