Եղիշե Մելիքյանը՝ Անտոն Կոբյալկոյին ծեծելու մասին

Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Sport24 պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է լուրն այն մասին, որ ինքը ծեծել է թիմի հարձակվող Անտոն Կոբյալկոյին: 

«Յուրաքանչյուր կոլեկտիվում լինում են տարաձայնություններ: Դա շատ նորմալ է: ԶԼՄ-ները տարածել են տեղեկությունն այնպես, կարծես հոլիվուդյան ֆիլմ: Իրականում ոչ մի ծեծկռտուք չի եղել: Ֆուտբոլն այնպիսին է, որ երբեմն լինում է դիսսոնանս մարզչի ու խաղացողի միջև: Հնարավոր է՝ երբեմն պետք է բարձրացնել տոնը, բայց մենք չենք անցել անձնականի: Մենք մեր գործի պրոֆեսիոնալներն ենք: Տարբեր աղբյուրներ սկսեցին գրել, որ ես գտնվել եմ օդոնավակայանում, բայց դա այսպես չէ: Ես տնվել եմ ակումբի բազայում, որտեղ էլ նրան ասել եմ, որ նա ինձ ձեռք չի տալիս որպես ֆուտբոլիստ: Նրա խաղից խաղադաշտում ես ավելի մեծ սպասումներ ունեի: Ֆուտբոլիստի մորն ևս ես չեմ հայհոյել: Միակ բանը, որ նրան ասել եմ այն է, որ եթե նա չի կարողացել իրեն դրսևորել այս ակումբում, ապա դա նշանակում է, որ վատ ֆուտբոլիստ է: Հնարավոր է՝ նրա մոտ ավելի լավ կստացվի խաղալ մեկ այլ կոլեկտիվում: Ես անպայման կսեղմեմ նրա ձեռքը, եթե կրկին տեսնեմ նրան: Նա նվիրում էր խաղադաշտում, թիմին չի դավաճանել: Ինձ չէին  գոհացնում նրա գործողությունները խաղադաշտում, դրանում վատ բան չկա, բայց այս ամենից սարքեցին ինչ-որ կինո»,- Մելիքյանի խոսքերը մեջբերել է Sport24 պարբերականը: