Մելքիյանը՝ լավագույն մարզիչ, Օտուբանջոն՝ լավագույն ֆուտբոլիստ

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն երկրորդ ամիսն անընդմեջ ճանաչվում է ամսվա լավագույն մարզիչ: Հոկտեմբերին անցկացրած 3 խաղում Մելիքյանի գլխավորած «Փյունիկը» տարել է երկու հաղթանակ եւ գրանցել մեկ ոչ-ոքի:

Անցած ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Արարատ-Արմենիայի» հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն: Նիգերիացին անցած ամիս անցկացրել է 3 խաղ, խփել է չորս գոլ (երկու դուբլ) եւ կատարել մեկ գոլային փոխանցում: Հաղթողը որոշվել է երկրպագուների եւ փորձագետների քվեարկությամբ