Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Սկոպյե

Այսօր առավոտյան Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է վերջին մարզումը Հյուսիսային Մակեդոնիա մեկնելուց առաջ, իսկ հետո չարտերային թռիչքով մեկնել Սկոպյե, որտեղ երկու օր անց՝ սեպտեմբերի 5-ին, կկայանա Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի երկրորդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա — Հայաստան հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականը Հյուսիսային Մակեդոնիա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ

  • Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» (Կարագանդա, Ղազախստան)
  • Անատոլի Այվազով – «Ուրարտու»
  • Արսեն Բեգլարյան – «Ուրարտու»

Պաշտպաններ

  • Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
  • Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» (Ղազախստան)
  • Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» (Ղազախստան)
  • Վարազդատ Հարոյան – «Ուրալ» (Ռուսաստան)
  • Անդրե Չալըշըր – «Գյոթեբորգ» (Շվեդիա)
  • Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ»
  • Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան»
  • Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»

Կիսապաշտպաններ

  • Էդգար Բաբայան – «Հոբրո» (Դանիա)
  • Արշակ Կորյան – «Խիմկի» (Ռուսաստան)
  • Խորեն Բայրամյան – «Ռոստով» (Ռուսաստան)
  • Գեղամ Ղադիմյան – «Նեման» (Բելառուս)
  • Տիգրան Բարսեղյան – «Աստանա» (Ղազախստան)
  • Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
  • Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
  • Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան»
  • Արթուր Գրիգորյան – «Փյունիկ»
  • Սոլոմոն Ուդո – «Շիրակ»

Հարձակվողներ

  • Ալեքսանդր Կարապետյան — «Տամբով» (Ռուսաստան)
  • Նորբերտո Բրիասկո Բալեկյան — «Ատլետիկո Ուրական» (Արգենտինա)

Խոակին Կապառոսի գլխավորած ընտրանին նախախաղային մարզումը Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան Ազգային մարզադաշտում կանցկացնի վաղը: Մինչ այդ տեղի կունենա Կապառոսի և հավաքականի տղաներից մեկի համատեղ նախախաղային ասուլիսը:

Hot Videos