Մբապեի 25-րդ գոլը. Ֆրանսիացին անցավ Մեսսիից

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Պարի Սեն Ժերմենը» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ: Խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Ֆրանսիացիների կազմում միակ գոլը 11 մետրանոցից խփեց Կիլիան Մբապեն:

Վերջինս գերազանցեց Մեսսիի արդյունքը՝ դառնալով մրցաշարի պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որին հաջողվել է հասնել 25 գոլի սահմանին: Արգենտինացին այդքան գոլ խփել է 22 տարեկան 286 օրական հասակում, մինչդեռ Մբապեն դա արեց 22 տարեկան 80 օրական հասակում:

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած Մբապեն 33 խաղ է անցկացրել, խփել է 26 գոլ ու կատարել գոլային 9 փոխանցում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am