«Փարիզն» իր դիրքորոշումը չի փոխի. Խելաիֆին` Մբապեի տրանսֆերի մասին

Ֆրանսիական «»Պարի Սեն Ժերմենի» նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին անդրադարձել է թիմի հարձակվող Կիլիան Մբաեի հնարավոր տրանսֆերին: Ֆրանսիացին մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

«Մեր դիրքորոշումը պարզ է, ոչինչ չի փոխվել: Ամեն ինչ նախկինի նման: Չենք փոխի մեր պահանջները կամ չենք կրկնի դրանք»,- ասել է Խելաիֆին:

Հիշեցնենք, որ Մբաեի գործող պայմանագրի ժամկետը «Փարիզի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Կիլիանը խաղում է թիմում 2017 թվականից, իսկ մինչ այդ ներկայացնում էր «Մոնակոն»:

Ավելի վաղ Cuatro պարբերականը հայտնել էր, որ ֆրանսիացին հրաժեշտ է տվել թիմակիցներին և ինչպես երևում է կարիերան կշարունակի Մադրիդում: Սպասվում է, որ տրանսֆերն առաջիկա երկու օրվա ընթացքում պաշտոնապես կկայանա: Տարբեր աղբյուրների հաղորդման համաձայն` տրանսֆերի արժեքը կարող է հասնել մինչև 170 միլիոն եվրոյի: Ավելի վաղ իսպանական կողմն առաջարկել էր «Փարիզին» 160 միլիոն եվրո, բայց այն մերժվել էր: