«Պարի Սեն Ժերմենը» հրաժարվել է վաճառել Մբապեին «Ռեալին» 170 միլիոն եվրոյով

«Պարի Սեն Ժերմենը» մերժել է Մադրիդի «Ռեալին» երկրորդ անգամ: Le Parisien պարբերականը հայտնում է, որ մադրդիյան կողմը 170 միլիոն եվրո և 10 միլիոն եվրո որպես բոնուս է առաջարկել ֆրանսիական ակումբին Կիլիան Մբապեի տրանսֆերի համար, սակայն ստացել է մերժում: Նշվում է, որ ֆուտբոլիստը դեռ հույսի ունի, որ իսպանական ճամբարից երրորդ առաջարկը կանեն:

Ավելի վաղ «Մադրիդն» առաջարկել էր 160 միլիոն եվրո և «Պարի Սեն ժերմենը» կրկին մերժել էր առաջարկը: Ավելին ակումբի սպորտային տնօրեն Լեոնարդոն քննադատել էր իսպանական կողմին: Բրազիլացին ասել էր, որ «Ռեալը» նույնիսկ մոտ չէ խաղացողի տրանսֆերային իրական արժեքին:

Լեոնարդոն հասկացնել էր տվել, որ չեն պատրաստվում բաց թողնել Մբապեին 200 միլիոն եվրոյից ոչ պակաս գնով: Այդքան են նրանք 2018 թվականին վճարել «Մոնակոյին» խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար: Ի դեպ, Լեոնարդոն ասել է, որ Մբապեն ցանկանում է հեռանալ թիմից, բայց ընդգծել է, որ դա նա կանի միայն «Փարիզի» պայմաններով: