Անգլիայի լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Էվերտոնի» դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
Սա 13-րդ անընդմեջ հաղթանակն էր անգլիական թիմերի հետ արտագնա մրցավեճերում: Խոսքը վերաբերում է բոլոր մրցաշարերին: Հաղթարշավը ռեկորդային է մանկունիանցիների համար:
Վերջին անգամ Սուլշերի գլխավորած թիմն անգլիական թիմի հետ արտագնա խաղում չի հաղթել 2020 թվականի հունիսի 19-ին: Այդ ժամանակ «Կարմիր Սատանաները» ոչ-ոքի են խաղացել «Տոտենհեմի» հետ Պրեմիեր լիգայի անցած առաջնության 30-րդ տուրի շրջանակներում: Խաղը կայացել է Լոնդոնում և ավարտվել է 1:1 հաշվով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Յունայթեդը» 13 տուրից հետո վաստակած 26 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին տեղում «Լիվերպուլն» է 31 միավորով, երկրորդ տեղում «Լեսթերը» 27 միավորով:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am