Իտալիայի հերոսը. Մահացել է Պաոլո Ռոսսին

Դիեգո Մարադոնայից հետո ֆուտբոլային աշխարհը հրաժեշտ է տալիս ևս մեկ լեգենդար խաղացողի՝ Պաոլո Ռոսսիին:

Նա հանրահայտ դարձավ այն բանից հետո, երբ իր գոլերով օգնեց Իտալիայի ազգային ընտրանուն 1982 թվականին նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը: Ռոսսին, խփած վեց գոլով, դարձավ առաջնության  գլխավոր ռմբարկու, արժանացավ նաև «Ոսկե գնդակին» որպես լավագույն խաղացող: Պաւլոն գոլ խփեց նաև եզրափակչում, սակայն բոլորի հիշողություններում է խմբային փուլի Բրազիլիայի հետ խաղում նրա հեթ-տրիկը: Տարվա արդյունքներով Ռոսսին ճանաչվեց «Ոսկե գնդակի» (France Football) դափնեկիր, դարձավ Իտալիայի ազգային հերոս:

Մունդիալից հետո Ռոսսին ամրապնդվեց Թուրինի «Յուվենտուսի» կազմում: Թուրինցիների կազմում նա նվաճեց Գավաթակիրների գավաթի խաղարկության գավաթը, Եվրոպայի Սուպերգավաթը, Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության հաղթողի կոչումը: 29 տարեկանում նա ծնկի ծանր վնասվածք ստացավ և մինչև վերջ չկարողացավ ապաքինվել:  1986 թվականի Աշխարհի առաջնությունում նա հավաքականի պահեստայիններից էր և այդպես էլ ոչ մի խաղի չմասնակցեց: Կարիերան ավարտեց «Վերոնայում», իսկ վերջին գոլը խփց Դիեգո Մարադոնայի «Նապոլիին»:

Կարիերան ավարտելուց հետո Ռոսսին զբաղվում էր բիզնեսով, «Պերուջայի» ակադեմիայով, ինչպես նաև աշխատում էր որպես փորձագետ հեռուստատեսությունում: Ռոսսիի մահվան պատճառների մասին չի նշվում: Նա ընդամենը 64 տարեկան էր:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am