Լա Լիգա. «Մադրիդը» սեփական դաշտում խուսափեց պարտությունից

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2:2 խաղաց «Սևիլիայի» հետ: Տանտերերը կարողացան խուսափել պարտությունից և միավորներով հավասարվել «Բարսելոնային»: Երկուսն էլ ունեն 75-ական միավոր, սակայն Զիդանի գլխավորած թիմն երկրորդ տեղում է շնորհիվ կողմերի միջև կայացած խաղերի արդյունքների: «Սևիլիան» չորրորդ տեղում է վաստակած 71 միավորով: Առաջատարը Մադրիդի «Ատլետիկոն» է, որն ակտիվում ունի 77 միավոր: Հավելենք, որ հաշվետու տուրում մրցեցին «Բարսելոնան» ու «Ատլետիկոն», գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի:

ՌԵԱԼ Մ.-ՍԵՎԻԼՅԱ 2-2 (0-1) MC
0-1՝ Ֆերնանդո 22՛, 1-1՝ Մարկո Ասենսյո 67՛, 1-2՝ Իվան Ռակիտիչ 78՛ (11մ), 2-2՝ Էդեն Ազար 90՛
ՌԵԱԼ Մ.. 1.Տիբո Կուրտուա, 3.Էդեր Միլիտաո, 6.Նաչո, 12.Մարսելո (35.Միգել Գուտիերես, 66), 19.Ալվարո Օդրիոսոլա, 8.Տոնի Կրոոս, 10.Լուկա Մոդրիչ (11.Մարկո Ասենսյո, 66), 14.Կազեմիրո, 15.Ֆեդերիկո Վալվերդե, 9.Քարիմ Բենզեմա, 20.Վինիսիուս Ժունիոր (7.Էդեն Ազար, 80)
ՍԵՎԻԼՅԱ. 13.Բոնո, 12.Ժուլ Կունդ, 16.Խեսուս Նավաս, 19.Մարկոս Ակունյա, 20.Դիեգո Կառլոս, 5.Լուկաս Օկամպոս (9.Լյուկ Դե Յոնգ, 88), 8.Խոան Ջորդան (6.Նեմանյա Գուդել, 83), 10.Իվան Ռակիտիչ (21.Օլիվեր Տորես, 88), 25.Ֆերնանդո, 7.Սուսո (14.Օսկար, 83), 24.Ալեխանդրո Գոմես (15.Յուսեֆ Էն-Նեսիրի, 57)
Զգուշացում՝ Կազեմիրո 21՛ (Ռ), Սուսո 56՛ (Ս), Նեմանյա Գուդել 85՛ (Ս) ; Մրցավար՝ Խոսե Լուիս Մունուերա (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
55 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 45
14 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (3)
6 ՏՈՒԳԱՆՔ 3
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3