ՉԼ. «Մադրիդն» ու ինքնագոլերը, Սալահի ռեկորդը, Գրիզմանը. «Սիթին» կրկին հինգ գոլ խփեց

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում տեղի ունեցան խաղային հերթական տուրի հանդիպումները: Մադրիդի «Ռեալը» Կիեւում հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Դոնեցկի «Շախտյորի» դարպասը: Մադրիդցիներն Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում տնից հեռու վերջին անգամ հինգ գոլ խփել էին 2018 թվականի նոյեմբերին (5:0 «Վիկտորիա Պլզեն»): «Ռեալի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը՝ ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած խփելով 7-րդ գոլն անցկացրած 11 խաղում: Սա նրա լավագույն արդյունքն է «Մադրիդի» կազմում մեկ մրցաշրջանում խփած գոլերի թվով: Անցած մրցաշրջանում բրազիլացին 6 գոլ էր խփել 49 մրցավեճում: Խաղում առաջին գոլն արձանագրվեց այն բանից հետո, երբ «Շախտյորի» խաղացող Կրիվցովը գրավեց սեփական դարպասը: Չեմպիոնների լիգայի խաղարկությունում մադրիդցիների մասնակցությամբ խաղերում սա 17-րդ ինքնագոլն էր, որն օգնեց մադրիդցիներին: Մրցաշարի պատմության մեջ որեւէ այլ թիմի այսքան օգնության չեն հասել մրցակիցների ինքնագոլերը: Այս ցուցանիշով երկրորդ տեղում «Բարսելոնան» է: Կատալոնացիների մրցակիցները 16 անգամ են գրավել սեփական դարպասը Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում:

ԻՆՏԵՐ-ՇԵՐԻՖ 3-1 (1-0) MC
1-0՝ Էդին Ջեկո 34՛, 1-1՝ Սեբաստյան Տիլ 52՛, 2-1՝ Արթուրո Վիդալ 58՛, 3-1՝ Ստեֆան դե Վրեյ 67՛
ԻՆՏԵՐ. 1.Սամիր Հանդանովիչ, 6.Ստեֆան դե Վրեյ, 32.Ֆեդերիկո Դիմարկո (95.Ալեսսանդրո Բաստոնի, 53), 37.Միլան Շկրինիար, 2.Դենզել Դյումֆրիս, 14.Իվան Պերիշիչ (11.Ալեքսանդր Կոլարով, 85), 22.Արթուրո Վիդալ (5.Ռոբերտո Գալյարդինի, 75), 23.Նիկոլո Բարելլա, 77.Մարսելո Բրոզովիչ (12.Ստեֆանո Սենսի, 85), 9.Էդին Ջեկո (7.Ալեքսիս Սանչես, 75), 10.Լաուտարո Մարտինես
ՇԵՐԻՖ. 1.Չելայդնիկ, 2.Արբոլեդա, 13.Կոստանցա, 15.Կրիստիանո, 55.Գուստավո Դուլանտո, 22.Կոլովոս (98.Կոյաչարու, 84), 31.Սեբաստյան Տիլ, 9.Տրաորե (19.Կոյոչարի, 90), 10.Կաստանեդա (6.Ստյեպան Ռադելյիչ, 46), 21.Ադդո (20.Բոբան Նիկոլով, 75), 77.Բրունո
Զգուշացում՝ Ֆեդերիկո Դիմարկո 51՛ (Ի), 88՛ (Շ) ; Մրցավար՝ Դանի Մակելի (Հոլանդիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
67 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 33
28 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (3)
9 ՏՈՒԳԱՆՔ 6
13 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՇԱԽՏՅՈՐ Դ.-ՌԵԱԼ Մ. 0-5 (0-1) MC
0-1՝ Սերգեյ Կրիվցով 37՛ (ինք), 0-2՝ Վինիսիուս Ժունիոր 51՛, 0-3՝ Վինիսիուս Ժունիոր 56՛, 0-4՝ Ռոդրիգո 65՛, 0-5՝ Քարիմ Բենզեմա 90՛
ՇԱԽՏՅՈՐ Դ.. 81.Անատոլի Տրուբին, 2.Դոդո, 4.Սերգեյ Կրիվցով, 5.Մառլոս, 31.Իսմաիլի (44.Վիկտոր Կորնիենկո, 75), 7.Մայկոն, 14.Տետե (11.Մարլոս, 46), 19.Մանոր Սոլոմոն (8.Անտոնիու Մարկոս, 46), 21.Ալան Պատրիկ (6.Տարաս Ստեպանենկո, 79), 38.Pedrinho, 99.Ֆերնանդո (20.Միխայլո Մուդրիկ, 74)
ՌԵԱԼ Մ.. 1.Տիբո Կուրտուա, 3.Էդեր Միլիտաո (5.Խեսուս Վալյեխո, 87), 4.Դավիդ Ալաբա, 23.Ֆեռլան Մենդի (12.Մարսելո, 69), 8.Տոնի Կրոոս (15.Ֆեդերիկո Վալվերդե, 78), 10.Լուկա Մոդրիչ (25.էդուարդո Կամավինգա, 78), 14.Կազեմիրո, 9.Քարիմ Բենզեմա, 17.Լուկաս Վասկես, 20.Վինիսիուս Ժունիոր, 21.Ռոդրիգո (11.Մարկո Ասենսյո, 78)
Զգուշացում՝ Անտոնիու Մարկոս 46՛ (Շ) ; Մրցավար՝ (Սերբիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
7 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 23 (10)
7 ՏՈՒԳԱՆՔ 2
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 6
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՌԵԱԼ Մ. 3 2 0 1 7 2 6
2 ՇԵՐԻՖ 3 2 0 1 5 4 6
3 ԻՆՏԵՐ 3 1 1 1 3 2 4
4 ՇԱԽՏՅՈՐ Դ. 3 0 1 2 0 7 1

Տնային խաղում պարտություն կրեց Մադրիդի մյուս թիմը՝ «Ատլետիկոն»: Դիեգո Սիմեոնեի սաները 3:2 հաշվով պարտվեցին անգլիական «Լիվերպուլին»: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Անտուան Գրիզմանը: Սա նրա վեցերորդ դուբլն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում եւ առաջինը սկսած 2018 թվականի հոկտեմբերից: Ֆրասիացին հասցրեց նաեւ կարմիր քարտ ստանալ: Նա առաջին խաղացողն է, որը Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղում երկու գոլ է խփում ու հեռացվել խաղադաշտից: Հատկանշական է, որ մադրիդյան թիմը Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղում առաջին անգամ մեկնարկային 15 րոպեում հասցրեց երկու գոլ բաց թողնել: Ի դեպ, նման բան տեղի չէր ունեցել, ինչ «Ատլետիկոն» մարզում է Սիմեոնեն ու խոսքը վերաբերում է բոլոր մրցաշարերին: Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ապա Չեմպիոնների լիգայի խաղարկության խաղում առաջին անգամ թիմը երկու գոլ խփեց ու երկու գոլ բաց թողեց առաջին խաղակեսում: «Կարմիրների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Մոհամեդ Սալահը: Վերջինս դարձավ «Լիվերպուլի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը թիմի կազմում ինը խաղ անընդմեջ գոլի հեղինակ է դառնում:

Խաղային օրվա խաղերից մեկում միլանյան «Ինտերը» սեփական դաշտում կարողացավ կոտրել մոլդովական «Շերիֆի» դիմադրությունը (3:1): Տանտերերի կազմում 400-րդ հանդիպումն անցկացրեց դարպասապահ Սամիր Հանդանովիչը բոլոր մրցաշարերը հաշվի առած: Վերջինս մշտապես այդ խաղերում եղել է մեկնարկային կազմում:

Միլանի մյուս թիմը՝ «Միլանը», երրորդ անընդմեջ պարտությունը կրեց խմբային փուլում: Իր պատմության մեջ առաջին անգամ «Միլանը» պարտվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի մեկնարկային երեք մրցավեճում:

ՊՈՐՏՈՒ-ՄԻԼԱՆ 1-0 (0-0) MC
1-0՝ Լուիս Դիաս 65՛
ՊՈՐՏՈՒ. 99.Դիոգու Կոշտա, 3.Պեպե, 19.Շանսել Մբեմբա, 22.Վենդել (12.Զաիդու Սանուսի, 46), 8.Մատեուս Ուրիբե, 9.Թարեմի Մեհդի (29.Տոնի Մարտինես, 84), 25.Օտավիո (16.Մարկո Գրույիչ, 90), 27.Սերժիու Օլիվեյրա (20.Վիտինյա, 67), 7.Լուիս Դիաս, 23.Ժուան Մարիու, 30.Էվանիլսոն (17.Խեսուս Կորոնա, 67)
ՄԻԼԱՆ. 2.Դավիդե Կալաբրիա, 1.Չիպրիան Տետերուշանու, 5.Ֆոդե Տուրե (20.Պյեր Կալյուլյու, 58), 23.Ֆիկայո Տոմորի (13.Ալեսիո Ռոմանյոլի, 59), 24.Սիմոն Կյեր, 4.Իսմաել Բենասեր, 8.Սանդրո Տոնալի (41.Տյեմուե Բակայոկո, 68), 33.Ռադե Կրունիչ (27.Դենիել Մալդինի, 83), 9.Օլիվյե Ժիրու (11.Զլատան Իբրահիմովիչ, 58), 17.Ռաֆայել Լեաո, 56.Ալեքսիս Սալեմակերս
Զգուշացում՝ Սերժիու Օլիվեյրա 3՛ (Պ), Մատեուս Ուրիբե 38՛ (Պ), Ֆիկայո Տոմորի 16՛ (Մ), Օլիվյե Ժիրու 20՛ (Մ), Պյեր Կալյուլյու 81՛ (Մ), Զլատան Իբրահիմովիչ 87՛ (Մ), Ռաֆայել Լեաո 90՛ (Մ) ; Մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
50 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 50
19 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (1)
14 ՏՈՒԳԱՆՔ 18
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.-ԼԻՎԵՐՊՈՒԼ 2-3 (2-2) MC
0-1՝ Մոհամեդ Սալահ 8՛, 0-2՝ Նաբի Կեյտա 13՛, 1-2՝ Անտուան Գրիզման 20՛, 2-2՝ Անտուան Գրիզման 34՛, 2-3՝ Մոհամեդ Սալահ 78՛ (11մ)
ԱՏԼԵՏԻԿՈ Մ.. 13.Յան Օբլակ, 18.Ֆելիպե, 22.Մարիո Էռմոսո (14.Մարկոս Լյորենտե, 80), 23.Կիրան Տրիպիեր, 4.Ջեֆրի Կոնդոգբիա (2.Խոսե Խիմենես, 46), 5.Ռոդրիգո Դե Պաուլ (12.Ռենան Լոդի, 80), 6.Կոկե, 21.Յանիկ Կարասկո, 7.Ժոաո Ֆելիշ (10.Անխել Կորեա, 80), 8.Անտուան Գրիզման, 11.Թոմա Լեմար (9.Լուիս Սուարես, 80)
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 1.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 26.Էնդրյու Ռոբերտսոն, 32.Ժոել Մատիպ, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ (12.Ժոզեֆ Գոմես, 85), 7.Ջեյմս Միլներ (15.Ալեքս Չեմբերլեն, 63), 8.Նաբի Կեյտա (3.Ֆաբինյո, 46), 14.Ջորդան Հենդերսոն, 9.Ռոբերտու Ֆիրմինու, 10.Սադիո Մանե (20.Դիոգու Ժոտա, 62), 11.Մոհամեդ Սալահ (76.Նեկո Ուիլյամս, 90)
Հեռացում՝ Անտուան Գրիզման 52՛ (Ա) ; Զգուշացում՝ Լուիս Սուարես 90՛ (Ա), Ջեյմս Միլներ 59՛ (Լ), Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ 63՛ (Լ) ; Մրցավար՝ Դանիել Զիբերտ (Գերմանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
37 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 63
7 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 11 (6)
8 ՏՈՒԳԱՆՔ 9
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԼԻՎԵՐՊՈՒԼ 3 3 0 0 11 5 9
2 ԱՏԼԵՏԻԿՈ Մ. 3 1 1 1 4 4 4
3 ՊՈՐՏՈՒ 3 1 1 1 2 5 4
4 ՄԻԼԱՆ 3 0 0 3 3 6 0

Կրկին վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթին» (5:1): Անգլիայի չեմպիոնի ուժին այս անգամ չդիմացավ բելգիական «Բրյուգեն»: Ի դեպ, պեպ Գվարդիոլայի օրոք «Սիթին» 40-րդ անգամ մեկ խաղում խփում է առնվազն հինգ գոլ: «Քաղաքայինների» կազմում գոլերից մեկը խփեց Քոուլ Պալմերը՝ դառնալով թիմի երրորդ ամենաերիտասարդ խաղացողը, որը գոլ է խփում Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Ֆիլ Ֆոդենից ու Կելեչի Իեանաչոյից հետո: Նա դա արեց 19 տարեկան 166 օրական հասակում: Տասներորդ ամենաերիտասարդ անգլիացին է, որը գոլ է խփել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Մրցավեճում արդյունավետությամբ աչքի ընկավ Կեւին դե Բրյույնեն՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Սկսած 2016/17 թթ մրցաշրջանից բելգիացին Չեմպիոնների լիգայի խաղարկության 36 խաղում կատարել է 16 գոլային: Նշված ժամանակահատվածում մրցաշարի շրջանակներում նրանից շատ գոլային կատարել են Նեյմարն (19 — 40) ու Մբապեն (18 — 48):

Կիլիան Մբապեն իր 18-րդ գոլային կատարեց «Լայպցիգի» հետ տնային խաղում, մինչ այդ հասցրել էր բացել հաշիվը: Սա նրա 40-րդ արդյունավետ գործողությունն էր (գոլ+գոլային) Չեմպիոնների լիգայի խաղարկությունում այն պահից, ինչ որոշեց ապագան կապել «Պարի Սեն ժերմենի» հետ՝ 22 գոլ, 18 գոլային: Մրցաշարում նշված ժամանակահատվածում ավելի շատ խփել ու գոլայինով աչքի է ընկել Ռոբերտ Լեւանդովսկին՝ 43:

«Պարի Սեն Ժերմենի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին: Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակներում «Պարի Սեն ժերմենի» կազմում որեւէ այլ խաղացող իր մեկնարկային երեք խաղում Մեսսիից շատ գոլ չի խփել՝ 3 գոլ: Նույն արդյունքն ունեն Նեյմարն ու Մաուրո Իկարդին: «Լեյպցիգի» կազմում կրկին գոլայինի հեղինակ դարձավ Անջելինոն: Վերջինս յոթերորդ գոլայինն արեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում որպես «Լայպցիգի» խաղացող: Ցուցանիշով նա ակումբում հավասարը չունի:

ՊՍԺ-ՌԲ ԼԵՅՑՊԻԳ 3-2 (1-1) MC
1-0՝ Կիլիան Մբապե 10՛, 1-1՝ Անդրե Սիլվա 28՛, 1-2՝ Նորդի Մուկյել 57՛, 2-2՝ Լիոնել Մեսսի 67՛, 3-2՝ Լիոնել Մեսսի 74՛ (11մ)
ՊՍԺ. 1.Կեյլոր Նավաս, 2.Աշրաֆ Հակիմի, 3.Պրեսնել Կիմպեբե, 5.Մարկինյոս, 25.Նունու Մենդեշ, 6.Մարկո Վերատի, 21.Անդեր Էռերա (18.Ջորջինո Վեյնալդում, 61), 23.Յուլիան Դրաքսլեր (24.Թիլո Կեհրեր, 90), 27.Իդրիսա Գեյե (15.Դանիլու Պերեյրա, 61), 7.Կիլիան Մբապե, 30.Լիոնել Մեսսի
ՌԲ ԼԵՅՑՊԻԳ. 1.Պետեր Գուլաչի, 2.Մոհամեդ Սիմական (9.Յուսուֆ Պոուլսեն, 83), 3.Անխելինյո (39.Բենյամին Հենրիքս, 83), 4.Վիլի Օրբան, 16.Լուկաս Կլոստերման (32.Յոշկո Գվարդիոլ, 71), 22.Նորդի Մուկյել, 8.Ամադու Հայդառա (26.Մորիբա Իլայշ, 62), 14.Տայլեր Ադամս, 18.Քրիստոֆեր Նկունկու, 27.Կոնրադ Լայմեր, 33.Անդրե Սիլվա (10.Էմիլ Ֆորսբերգ, 83)
Զգուշացում՝ Իդրիսա Գեյե 48՛ (Պ), Աշրաֆ Հակիմի 64՛ (Պ), Վիլի Օրբան 18՛ (Ռ), Մոհամեդ Սիմական 38՛ (Ռ), Տայլեր Ադամս 84՛ (Ռ) ; Մրցավար՝ (Իտալիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
65 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 35
12 (4) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 17 (4)
7 ՏՈՒԳԱՆՔ 20
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ԲՐՅՈՒԳԵ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 1-5 (0-2) MC
0-1՝ Ժուան Կանսելու 30՛, 0-2՝ Ռիյադ Մահրեզ 43՛ (11մ), 0-3՝ Կայլ Ուոլքեր 53՛, 0-4՝ Քոոուլ Պալմեր 67՛, 1-4՝ Հանս Վանակեն 81՛, 1-5՝ Ռիյադ Մահրեզ 84՛
ԲՐՅՈՒԳԵ. 22.Սիմոն Մինոլե, 2.Էդուարդ Սոբոլ, 3.Էդեր Ալվարես (72.Նոա Մբամբա, 68), 4.Ստենլի Նսոկի (44.Բրենդոն Մեխելե, 79), 5.Ջեկ Հենդրի, 19.Կամալ Սովա (28.Իգնաս Վան դեր Բրեմպտ, 56), 20.Հանս Վանակեն, 26.Մատս Ռիտս (25.Ռուդ Վորմեր, 56), 77.Կլինտոն Մատա, 90.Շառլես Դե Կետելաեռ (29.Բաս Դոստ, 79), 10.Նոա Լանգ
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 31.Էդերսոն, 2.Կայլ Ուոլքեր, 3.Ռուբեն Դիաշ, 14.Էմերիկ Լապորտ (6.Նաթան Ակե, 57), 27.Ժուան Կանսելու, 10.Ջեյք Գրիլիշ, 16.Ռոդրի (25.Ֆերնանդինյու, 71), 17.Կեւին դե Բրյուին (80.Քոոուլ Պալմեր, 65), 20.Բերնարդու Սիլվա (8.Իլկայ Գյունդոգան, 57), 47.Ֆիլ Ֆոդեն (7.Ռահիմ Ստերլինգ, 64), 26.Ռիյադ Մահրեզ
Զգուշացում՝ Էդեր Ալվարես 6՛ (Բ), Կլինտոն Մատա 24՛ (Բ), Ստենլի Նսոկի 45՛ (Բ), Էմերիկ Լապորտ 32՛ (Մ) ; Մրցավար՝ Իշտվան Կովաչ (Ռումինիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
40 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 60
5 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 22 (9)
10 ՏՈՒԳԱՆՔ 8
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՊՍԺ 3 2 1 0 6 3 7
2 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 3 2 0 1 11 6 6
3 ԲՐՅՈՒԳԵ 3 1 1 1 4 7 4
4 ՌԲ ԼԵՅՑՊԻԳ 3 0 0 3 6 11 0
ԱՅԱՔՍ-ԲՈՐՈՒՍԻԱ Դ. 4-0 (2-0) MC
1-0՝ Մարկո Ռոյս 11՛ (ինք), 2-0՝ Դեյլի Բլինդ 25՛, 3-0՝ Անտոնի Սանտոս 57՛, 4-0՝ Սեբաստիան Հալլեր 72՛
ԱՅԱՔՍ. 32.Ռեմկո Պասվեր, 4.Էդսոն Ալվարես, 12.Նուսաիր Մազրաուի (15.Դ. Ռենս, 83), 17.Դեյլի Բլինդ, 21.Լիսանդրո Մարտինես, 2.Յուրիեն Տիմբեր, 8.Ռայան Գրավենբերխ, 10.Դուշան Տադիչ, 11.Անտոնի Սանտոս (7.Դավիդ Ներես, 76), 22.Սեբաստիան Հալլեր (30.Մոհամեդ Դարամու, 83), 23.Սթիվեն Բերգեյս (6.Դավի Կլասեն, 69)
ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Գրեգոր Կոբել, 14.Նիկո Շուլց (23.Էմրե Ջան, 46), 15.Մատս Հումմելս (34.Մարին Պոնգրաչիչ, 79), 16.Մանուել Ականջի, 24.Թոմաս Մենյե (39.Մարիուս Վուլֆ, 79), 11.Մարկո Ռոյս, 19.Յուլիան Բրանդտ (36.Անսգար Կնաուֆֆ, 88), 22.Ջուդ Բելինգեմ, 28.Աքսել Վիտսել, 9.Էրլինգ Հոլանդ, 21.Դոնիել Մալեն (10.Թորգան Ազար, 53)
Զգուշացում՝ Էդսոն Ալվարես 33՛ (Ա), Յուրիեն Տիմբեր 90՛ (Ա), Աքսել Վիտսել 41՛ (Բ) ; Մրցավար՝ Խեսուս Խիլ Մանսանո (Իսպանիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
53 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 47
19 (9) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (4)
8 ՏՈՒԳԱՆՔ 6
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ԲԵՇԻԿԹԱՇ-ՍՊՈՐՏԻՆԳ 1-4 (1-3) MC
0-1՝ Սեբաստյան Կոատես 15՛, 1-1՝ Կայլ Լարին 24՛, 1-2՝ Սեբաստյան Կոատես 27՛, 1-3՝ Պաբլո Սարաբիա 44՛ (11մ), 1-4՝ Պաուլինյո 89՛
ԲԵՇԻԿԹԱՇ. 30.Էրսին Դեստանոգլու, 2.Վալենտեն Ռոզյե, 21.Ֆաբրիս Նկասալա, 23.Վելինտոն, 24.Դոմագոյ Վիդա, 5.Յոզեֆ, 15.Միրալեմ Պյանիչ, 18.Ռաշիդ Գեզալ, 90.Ալեքս Տեյշեյրա (28.Կենան Կարաման, 80), 9.Միշի Բաշուայ, 17.Կայլ Լարին (11.Գյոկհան Տոռե, 73)
ՍՊՈՐՏԻՆԳ. 1.Անտոնիո Ադան, 2.Մատեուս Ռեյս (47.Ռիկարդու Էսգայու, 73), 3.Զուհաիր Ֆեդալ (13.Նորբերտո Նետո, 90), 4.Սեբաստյան Կոատես, 24.Պեդրո Պորո, 25.Գոնսալու Ինասիու, 6.Ժոաու Պալինյա, 8.Մատեուս (68.Դենիել Բրագանսա, 90), 17.Պաբլո Սարաբիա (19.Տիագու Տոմաշ, 84), 28.Պեդրու Գոնսալվեշ (11.Նունու Սանտուշ, 90), 21.Պաուլինյո
Զգուշացում՝ Դոմագոյ Վիդա 43՛ (Բ), Ալեքս Տեյշեյրա 47՛ (Բ), Ռաշիդ Գեզալ 58՛ (Բ), Միրալեմ Պյանիչ 90՛ (Բ), Պեդրո Պորո 25՛ (Ս), Գոնսալու Ինասիու 72՛ (Ս), Զուհաիր Ֆեդալ 76՛ (Ս) ; Մրցավար՝ Վինչիչ (Սլովենիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
61 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 39
9 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 20 (9)
11 ՏՈՒԳԱՆՔ 13
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԱՅԱՔՍ 3 3 0 0 11 1 9
2 ԲՈՐՈՒՍԻԱ Դ. 3 2 0 1 3 5 6
3 ՍՊՈՐՏԻՆԳ 3 1 0 2 5 7 3
4 ԲԵՇԻԿԹԱՇ 3 0 0 3 2 8 0