«Մադրիդը» նոր առաջարկ կանի «Փարիզին»

Մոտակա ժամանակահատվածում Մարդիդի «Ռեալը» կփորձի ևս մեկ քայլ կատարել Կիլիան Մբապեի տրանսֆերը ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերում: Աղբյուրի հաղորդման համաձայն` իսպանական կողմը նոր առաջարկ է անելու «Պարի Սեն Ժերմենին», որը հույս ունի հնարավոր տրանսֆերից վաստակել 2015 միլիոն եվրոյից ոչ պակաս գումար:

Նշվում է, որ «Մադրիդին» հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ֆուտբոլիստի հետ: Խոսքը գնում է մինչև 2027 թվականը նախատեսված պայմանագրի մասին տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձով:

Ինչպես հայտնում է լրագրողը, կա տեղեկություն, որը փոխանցել է «Պարի Սեն Ժերմենի» սեփականատերերի ընտանիքի անդամներից մեկը, որ ֆրանսիական կողմը պատրաստ է բաց թողնել Մբապեին 180 միլիոն եվրո + «Ռեալի» խաղացողի դիմաց: Հավելենք, որ այս ընթացքում 22-ամյա ֆրանսիացին շարունակում է մրցելույթները «Փարիզի» կազմում առաջնության վերջին տուրում դարձել է դուբլի հեղինակ «Ռեյմսի» հետ մրցավեճում: