«Արսենալի» պատմական հակառեկորդն ու Լուկակուի գոլը 10 տարի անց. Պոգբան միակն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում «Չելսին» լոնդոնյան դերբիի շրջանակներում «Էմիրեյթսում» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը:

«Զինագործները» 20-րդ պարտությունը կրեցին Միկել Արտետայի գլխավորությամբ առաջնության շրջանակներում: «Արսենալն» իսպանացու օրոք 60 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում: Համեմատության համար նշենք, որ Վենգերի օրոք «Արսենալը» 20-րդ պարտությունը կրեց միայն 116-րդ խաղում:

«Արսենալն» իր 118-ամյա պատմության մեջ առաջին անգամ պարտվում է Պրեմիեր լիգայի մեկնարկային երկու տուրում և գոլ չի խփում այդ խաղերում: «Արսենալն» առաջին անգամ սկսած 1992 թվականի օգոստոսից տուրի ավարտից հետո կեզրափակի մրցաշարային աղյուսակը մեկ հանդիպումից ավելի անցկացնելուց հետո:

«Չելսիի» կազմում գոլերից մեկը խփեց Ռիս Ջեյմսն ու կատարեց գոլային մեկ փոխանցում: Վերջինս դարձավ «Չելսիի» առաջին ֆուտբոլիստը Խուան Մատայից հետո, որն «Արսենալի» հետ արտագնա խաղում գոլ է խփում ու գոլային կատարում: Մատային դա հաջողվել էր 2012 թվականին:

Ջեյմսի փոխանցումից հետո գոլ խփեց Ռոմելու Լուկակուն: Սա բելգիացու 114-րդ գոլն էր Պրեմիեր լիգայում: Այս ցուցանիշով նա շրջանցեց Յան Ռայթին մրցաշարի պատմության ամենարդյունավետ խաղացողների ցանկում: Լուկակուն նաև ութերորդ ոչ անգլիացի խաղացողն է, որը Պրեմիեր լիգայում հիսունից ավելի գոլ է խփել ինչպես տնային, այնպես էլ արտագնա մրցավեճերում: Լուկակուն իր առաջին գոլը խփեց «Չելսիի» կազմում թիմում անցկացրած իր 16-րդ խաղում՝ նորամուտից 9 տարի և 360 օր անց: Նորամուտը թիմի կազմում նա նշել է 2011 թվականի օգոստոսին:

Հաշվետու տուրում ոչ-ոքի խաղաց «Մանչեսթեր Յունայթեդը»: Սուլշերի սաները մրցեցին «Սաուտհեմպտոնի» հետ, գրանցվեց 1:1 հաշիվը: Մանկունիանցիներն արդեն չեն պարտվում տնից հեռու Պրեմիեր լիգայի շրջանակներում 27 խաղ անընդմեջ՝ 14 հաղթանակ, 10 ոչ-ոքի: Այս ցուցանիշով նրանք հավասարվեցին «Արսենալին»: Լոնդոնցիները արտագնա 27 խաղ անընդմեջ չեն պարտվել է 2003 թվականի ապրիլից մինչև 2004 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում:

«Յունայթեդի» կազմում գոլը խփեց Գրինվուդը, իսկ փոխանցումը կատարեց Պոգբան: Վերջինս դարձավ Պրեմիեր լիգայի պատամության առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվել է գոլային 5 փոխանցում կատարել մեկնարկային երկու տուրում: Ինչ վերաբերում է Գրինվուդին, ապա նա արդեն 19 գոլ է խպել Պրեմիեր լիգայի շրջանակներում: Պատանի տարիքում նրանից շատ գոլ առաջնությունում խփել են երեք ֆուտբոլիստ՝ (Օուեն՝ 40, Ֆաուլեր՝ 35, Ռունի 30):