«Լոռին» հաղթեց ստուգողական խաղում

Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում։ Նոր մարզչի գլխավորությամբ թիմը հավաքի վերջին օրը ընկերական խաղ անցկացրեց «Լոռիի» հետ։ Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ վանաձորյան թիմի։ Մ-19 տարեկանների հավաքականի կազմում միակ գոլը 89-րդ րոպեին խփեց «Ուրարտու-2»-ի կիսապաշտպան Ռուբեն Եսայանը։ Այս հանդիպումով ավարտվեց թիմի եռօրյա հավաքը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ Մ-19 Տ․ ՀԱՎԱՔԱԿԱՆ — «ԼՈՌԻ» 1-3

0-1 Վարդան Բակալյան (16′), 0-2 Դավիթ Պարեմուզյան (24′)  0-3 Կլաուդիր Մարինի Ջունիոր (64′), 1-3 Ռուբեն Եսայան (89′)։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am