«Լոռին» որոշումը չփոխեց. Թիմը դուրս եկավ առաջնությունից

Վանաձորի «Լոռիի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի պաշտոնական հայտարարությունը կապված թիմ Հայաստանի Պրեմիեր լիգայից դուրս գալու հետ:

«Լոռի» ՖԱ-ն այսօր ՀՖՖ ներկայացրեց VBET Պրեմիեր լիգայից թիմը դուրս բերելու վերաբերյալ դիմումը։ ՀՖՖ (անկախ) բողոքարկման կոմիտեի անցկացրած քննությունն ու կայացրած որոշումները արդարացի չէին, ինչն այլ ելք չի թողնում, քան նման ցավալի եւ ծանր որոշում կայացնելը։ «Լոռի» ՖԱ-ն ավելի մեծ ուշադրություն կդարձնի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի զարգացմանն ու սեփական սաների կրթմանը»,- նշված է հայտարարությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos