COVID 19. «Լոռին» ասաց, «Լոռին» արեց, «Արարատը»՝ վարակի օջախ, «Շիրակը» լուրջ խնդրի առաջ

Կայացան Հայաստանի առաջնության առաջին տուրի խաղերը: Ավելի ճիշտ նախատեսված հինգից չորսը: Չի բացառվում, որ գալիք տուրում նույնպես կլինի խաղ կամ կլինեն խաղեր, որոնք չեն կայանա:

«Լոռին» ասաց, «Լոռին» արեց

«Լոռին» հայտարարել էր, որ չի ներկայանա «Ուրարտուի» հետ մրցավեճին: Այդպես էլ արեց: Ավելին, ակումբը քննարկելու է մրցաշրջանին մասնակցել-չմասնակցելու հարցը:  Խնդիրը պայմանավորված է կորոնավիրուսով վարակված դեպքերի հետ: Վանաձորից պնդում էին, որ ժամանակ է իրենց պետք, ֆեդերացիայից հակադարձում՝ հրապարակված ուղեցույցի համապատասխան կետերի համաձայն խաղը հետաձգելու պատճառ չկա: «Լոռին» խաղը հետաձգելու հետ կապված դիմել էր նաև «Ուրարտուին», սակայն երևանյան ակումբից ստացել էր բացասական պատասխան: Ելնելով ֆեդերացիայի պաշտոնական դիրքորոշումից՝ կարելի է ենթադրել, որ «Լոռիին» կգրանցվի տեխնիկական պարտություն, իսկ թե ինչպես կզարգանան իրադարձությունները դրանից հետո ցույց կտա ժամանակը: Հստակ է մի բան՝ այս ամեն ինչի արդյունքում տուժում է ֆուտբոլը, առաջնությունը: Կարծես բոլորն աշխատում են մեկ նպատակի համար, բայց չկա հասարակ երկխոսություն: Արդյունքը սա է:

«Արարատը»՝ վարակի օջախ

Չէր բացառվում, որ Երևանի «Արարատի» մասնակցությամբ հանդիպումն ևս չկայանա, սակայն Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կադրային խնդիրներով դուրս եկավ խաղադաշտ և նույնիսկ հաղթեց: Ակումբում վարակվածների թիվը հանդիպումից հետո ավելացավ՝ հասնելով 18-ի: Ակումբն արդեն դիմել է ֆեդերացիա, որպեսզի գալիք տուրի խաղը հետաձգվի:

«Շիրակը» լուրջ խնդրի առաջ

Նույն հարցով ֆեդերացիա է դիմել նաև «Արարատի» առաջիկա մրցակից «Շիրակը», որտեղ նույնպես վարակման դեպք է արձանագրվել: Ինչպես հայտնում են «Շիրակի» մամուլի ծառայությունից, վարակակիրը թիմի վարչական անձնակազմից է, ֆուտբոլիստներից մի քանիսն էլ կրկին թեստավորում են անցնում:  Նշվում է, որ առաջիկա հանդիպումը կարող է առիթ հանդիսանալ վարակի արագ տարածմանը նաև «Շիրակում», ինչը կարող է լուրջ վտանգի տակ դնել թիմի մասնակցությունը Եվրոպա լիգայի խաղարկությանը, քանի որ համաձայն ՈւԵՖԱ-ի կանոնակարգերի՝ ժամանելուց առաջ ողջ անձնակազմը պետք է պարտադիր թեստավորվի, իսկ վարակի հաստատման դեպքում պարզապես չեն թողնի նույնիսկ մեկնել մրցավայր:

  • Մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1. Արարատ 1 1 0 0 1 0 3
2. Վան 1 1 0 0 2 1 3
3. Արարատ-Արմենիա 1 0 1 0 0 0 1
4. Ալաշկերտ 1 0 1 0 0 0 1
5. Շիրակ 1 0 1 0 2 2 1
6. Նոա 1 0 1 0 2 2 1
7. Ուրարտու 0 0 0 0 0 0 0
8. Լոռի ՖԱ 0 0 0 0 0 0 0
9. Գանձասար-Կապան 1 0 0 1 1 2 0
10.  Փյունիկ 1 0 0 1 0 1 0
  • Առաջին տուրի արդյունքները
1 տուր Քաղաք Մարզադաշտ
17.08.20 Ուրարտու Լոռի ՖԱ Երևան  Ուրարտու-1
16.08.20 Արարատ Փյունիկ Երևան  «Հանրապետական»
16.08.20 Նոա Շիրակ Երևան  «Նաիրի»
15.08.20 Վան Գանձասար-Կապան Չարենցավան  քաղաքային
14.08.20 Ալաշկերտ Արարատ-Արմենիա Երևան  «Նաիրի»

Երկորրդ տուրի խաղացանկը

2 տուր Քաղաք Մարզադաշտ
23.08.20 Փյունիկ
  —
Ուրարտու Երևան  «Հանրապետական» 19:30
23.08.20 Արարատ-Արմենիա
  —
Գանձասար-Կապան Երևան  Ֆուտբոլի ակադեմիա 18:30
23.08.20 Լոռի ՖԱ
  —
Վան Վանաձոր  ՎՖԱ մ/դաշտ 17:00
22.08.20 Շիրակ
  —
Արարատ Գյումրի  քաղաքային 17:00
21.08.20 Ալաշկերտ
  —
Նոա Երևան  «Նաիրի» 17:30

Ռմբարկուները

N
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Վլադիմիր Ազարով (Նոա) 1
02
Արտյոմ Միքայելյան (Շիրակ) 1
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 1
04
Արման Ասլանյան (Շիրակ) 1
05
Դանու Սպետառու (Նոա) 1
06
Գեղամ Հարությունյան (Գանձասար-Կապան) 1
07
Միհրան Մանասյան (Վան) 1
08
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 1
Hot Videos