«Լիվերի» եռյակը, «Յունայթեդի» սայթաքումը. «Վեստ Հեմը» կրկին խփեց ստանդարտից, Մենդին ու տուրի մյուս հերոսները

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում 4:2 հաշվով պարտվեց «Լեսթերին»: Սա Սուլշերի թիմի առաջին պարտությունն էր վերջին 30 արտագնա խաղում: Վերջին անգամ մանկունիանցիները տնից հեռու պարտություն էին կրել 2020 թվականի հունվարին «Լիվերպուլից» (2:0): Առաջին անգամ սկսած 2019 թվականի ապրիլից «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի արտագնա մրցավեճում չորս գոլ բաց թողեցին (4:0 «Էվերտոնից»):

Հաշվետու տուրում արտագնա խաղում վստահ հաղթանակ տարավ «Լիվերպուլը»՝ հինգ անպատասխան գնդակ ուղարկելով «Ուոտֆորդի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական անգամ աչքի ընկան Սադիո Մանեն ու Մոհամեդ Սալահը: Ֆիրմինոն Անգլիայում իր երկրորդ հեթ-տրիկը ձեւակերպեց, առաջինն արել էր 2018 թվականի դեկտեմբերին: Միակ բրազիլացին է, որը Պրեմիեր լիգայում կարողացել է աչքի ընկնել մեկից ավելի հեթ-տրիկով: Սալահը Պրեմիեր լիգայի շրջանակներում վերջին ութ խաղից յուրաքանչյուրում գոլ է խփել: Սկսած 2014 թվականի փետրվարից «Լիվերի» կազմում որեւէ այլ խաղացող արդյունավետության նման շարք չի ունեցել: Սադիո Մանեն իր 100-րդ գոլը խփեց Պրեմիեր լիգայում՝ դառնալով երրորդ աֆրիկացին Դրոգբայից ու Սալահից հետո, որը նման արդյունք է գրանցում: Մանեն երրորդ խաղացողն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ, որը խփում է 100 գոլ ու դա անում է առանց 11 մետրանոցի: Նրանից առաջ են Լես ֆերդինանդն (149) ու Էմիլ Հեսկին (110): Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը դարձավ առաջին թիմը Պրեմիեր լիգայի, որն երեքից ավելի գոլ է խփել յոթ խաղ անընդմեջ բոլոր մրցաշարերը հաշվի առած:

«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ստիվ Բրյուսն իր մարզչական կարիերայի 1000-րդ խաղն անցկացրեց: Առաջին խաղը որպես գլխավոր մարզիչ նա անցկացրել է 1998 թվականին՝ մոտ 23 տարի ու 70 օր առաջ: Այս ընթացքում նրա թիմերը տարել են 376 հաղթանակ, կրել են 369 պարտություն, 254 խաղ ավարտել են ոչ-ոքի:

«Նյուքասլը» կրկին հաղթանակ չտարավ: Ընթացիկ առաջնությունում երեք միավոր դեռ չեն վաստակել նաեւ «Բյորնլին» ու «Նորվիչը»: Սա երկրորդ դեպքն է Պրեմիեր լիգայի պատմության մեջ, երբ կայացած ութ խաղից հետո երեք թիմ հաղթանակ չունեն: 2018/19 թթ մրցաշրջանում նման տխուր վիճակագրություն ունեին «Նյուքասլը», «Կարդիֆն» ու «Հադերսֆիլդը»: Երեքից երկուսն այդ մրցաշրջանում դուրս մնացին Պրեմիեր լիգայից:

«Նյուքասլը» հաշվետու տուրում պարտվեց «Տոտենհեմին» չնայած հաղթում էր խաղի ընթացքում (3:2): Այն օրվանից (2019/20 մրցաշրջանի սկզբից), ինչ թիմը գլխավորում է Ստիվ Բրյուսը «Կաչաղակները» 28 միավոր են կորցրել տնային խաղերում այն դեպքում, երբ եղել են հաշվի մեջ խաղերի ընթացքում:  Մյուս կողմից նշենք, որ «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի շրջանակներում վերջին չորս խաղում, երբ եղել են պարտվողի դերում մեկնարկային երկրորդ րոպեից հետո, կարողացել են հաղթանակով ավարտել հանդիպումները:

Լոնդոնյան թիմի կազմում գոլերից մեկը խփեց Հարի Կեյնը: Վերջինս խփեց իր 88-րդ գոլը Պրեմիեր լիգայի արտագնա 128 խաղում: Այս պահին նա երկրորդն է այս ցուցանիշով (94 — 243՝  Ուեյն Ռունի, 88-128` Հարի Կեյն, 87-219՝ Ալան Շիրեր, 85-305՝ Ֆրենկ Լեմպարդ, 83-206՝ Էնդրյու Քոուլ):

Արտագնա խաղում հաղթանակ տարավ նաեւ «Վեստ Հեմը», Օգբոնան դարձավ խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակ անկյունայինից հետո: Սկսած 2020 թվականի հունվարից, ինչ թիմը ղեկավարում է Դեւիդ Մոյեսը, «Վեստ Հեմը» ստանդարտներից ամենաշատ գոլն է խփել Պրեմիեր լիգայի շրջանակներում՝ 29 գոլ չհաշված 11 մետրանոցները:

Նվազագույն  հաշվով հաղթանակ տարավ նաեւ «Չելսին»՝ հաղթելով «Բրենտֆորդին»: Տուխելի թիմն առաջին մայրաքաղաքային թիմն է, որը Պրեմիեր լիգայի պատմության մեջ հաղթում է յոթ անընդմեջ արտագնա լոնդոնյան դերբիներում: Սեփական դարպասը կրկին անառիկ պահեց «Ազնվականների» դարպասապահ Մենդին: Նա Պրեմիեր լիգայում 38 խաղ է անցկացրել, որից 20-ում գոլ չի ընդունել: Միայն Պետր Չեխին (26), Պեպե Ռեյանին (32), Ալիսոնին (36) ու Ռոյ Քերոլին (37) է հաջողվել նույնքան խաղում գոլ չընդունել ավելի քիչ խաղ անցկացնելով:

ՆՅՈՒՔԱՍԼ-ՏՈՏԵՆՀԵՄ 2-3 (1-3) MC
1-0՝ Քալում Ուիլսոն 2՛, 1-1՝ Տանգի Նդոմբելե 17՛, 1-2՝ Հարի Քեյն 22՛, 1-3՝ Սոն Հոն-Մին 45՛, 2-3՝ Էրիկ Դիեր 89՛ (ինք)
ՆՅՈՒՔԱՍԼ. 26.Կառլ Դառլոու, 2.Կիրան Կլարկ, 6.Ջամալ Լասկելես, 19.Խավի Մանկիլյո, 11.Մետ Ռիտչի, 14.Այզեկ Հայդեն, 28.Ջո Ուիլոք (23.Ջեկոբ Մերֆի, 77), 36.Շոն Լոնգստաֆ (8.Ջոնջո Շելվի, 60), 7.Ժոելինտոն, 9.Քալում Ուիլսոն (21.Ռայան Ֆրեյզեր, 77), 10.Ալան Սան Մաքսիմին
ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 3.Սերխիո Ռեգիլոն, 4.Կրիստիան Ռոմերո, 12.Էմերսոն, 5.Պիեր-Էմիլ Հյոյբյերգ, 15.Էրիկ Դիեր, 27.Լուկաս, 28.Տանգի Նդոմբելե, 29.Օլիվեր Սկիպ, 7.Սոն Հոն-Մին, 10.Հարի Քեյն
Զգուշացում՝ Շոն Լոնգստաֆ 34՛ (Ն), Կիրան Կլարկ 54՛ (Ն), Այզեկ Հայդեն 68՛ (Ն), Ջոնջո Շելվի 78՛ (Ն), Ժոելինտոն 90՛ (Ն), Էմերսոն 64՛ (Տ) ; Հեռացում՝ Ջոնջո Շելվի 83՛ (Ն) ; Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
36 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 64
7 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 14 (4)
13 ՏՈՒԳԱՆՔ 4
2 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
ԷՎԵՐԹՈՆ-ՎԵՍԹ ՀԵՄ 0-1 (0-0) MC
0-1՝ Անջելո Օգբոնա 74՛
ԷՎԵՐԹՈՆ. 1.Ջորդան Պիկֆորդ, 5.Մայքլ Քին, 12.Լյուկա Դին, 22.Բեն Գոդֆրեյ, 23.Սիմուս Կոլեման, 6.Ալան, 11.Դեմարայ Գրեյ, 14.Անդրոս Թաունսենդ, 16.Աբդուլայ Դուկուրե, 17.Ալեքս Իվոբի (24.Էնթոնի Գորդոն, 79), 33.Սալոմոն Ռոնդոն
ՎԵՍԹ ՀԵՄ. 1.Լուկաշ Ֆաբիանսկի, 3.Աարոն Կրիսուել, 4.Կուրտ Զումա, 21.Անջելո Օգբոնա, 8.Պաբլո Ֆորնալս, 28.Տոմաշ Սոուչեկ (15.Քրեյգ Դոուսոն, 79), 31.Բեն Ջոնսոն, 41.Դեկլան Ռայս, 9.Մայքլ Անտոնիո, 20.Ջերոդ Բոուեն (7.Անդրեյ Յարմոլենկո, 90), 22.Սաիդ Բենռահմա (10.Մանուել Լանսինի, 87)
Զգուշացում՝ Մայքլ Անտոնիո 9՛ (Վ), Պաբլո Ֆորնալս 31՛ (Վ) ; Մրցավար՝ Ստյուարտ Էտուել (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
31 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 69
10 (2) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 7 (3)
4 ՏՈՒԳԱՆՔ 4
7 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
ԲՐԵՆՏՖՈՐԴ-ՉԵԼՍԻ 0-1 (0-1) MC
0-1՝ Բեն Չիլվել 45՛
ԲՐԵՆՏՖՈՐԴ. 1.Դավիդ Ռայա, 3.Ռիկո Հենրի, 5.Իտան Պիննոկ, 18.Պոնտուս Յանսոն, 22.Մատիաս Յորգենսեն, 6.Կրիստիան Ներգոր, 8.Մատիաս Յենսեն, 15.Ֆրենկ Օնիկա (9.Մարկուս Ֆորսս, 67), 7.Սերջի Կանոս (14.Սաման Գոդոս, 73), 17.Այվեն Տոունի, 19.Բրիան Մբեմո
ՉԵԼՍԻ. 16.Էդուար Մենդի, 4.Անդրեաս Քրիստենսեն, 14.Տրեվո Չալոբա, 21.Բեն Չիլվել, 28.Սեսար Ասպիլիկուետա (24.Ռիս Ջեյմս, 87), 31.Մալանգ Սառ, 7.Նգոլո Կանտե, 8.Մատեո Կովաչիչ (19.Մեյսոն Մաունթ, 65), 12.Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 9.Ռոմելու Լուկակու (29.Կայ Հավերց, 77), 11.Տիմո Վերներ
Զգուշացում՝ Սերջի Կանոս 32՛ (Բ), Մատեո Կովաչիչ 18՛ (Չ) ; Մրցավար՝ Էնտոնի Թեյլոր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
43 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 57
16 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 5 (1)
13 ՏՈՒԳԱՆՔ 8
5 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 5
ԱՍԹՈՆ ՎԻԼԱ-ՎՈՒԼՎԶ 2-3 (0-0) MC
1-0՝ Դենի Ինգզ 48՛, 2-0՝ Ջոն Մակգին 68՛, 2-1՝ Ռոմեն Սաիս 80՛, 2-2՝ Կոնոր Կոդի 85՛, 2-3՝ Ռուբեն Նեւեշ 90՛
ԱՍԹՈՆ ՎԻԼԱ. 1.Դամյան Էմիլիանո Մարտինես, 3.Մետ Տարգետ, 4.Էզրի Կոնսա, 5.Տայրոն Մինգզ, 16.Աքսել Տուանզեբե, 2.Մետտի Կեշ (18.Էշլի Յանգ, 80), 6.Դուգլաս Լուիս (19.Մարվելուս Նակամբա, 67), 7.Ջոն Մակգին, 10.Էմիլիանո Բուենդիա (41.Ջեյկոբ Ռեմսի, 74), 11.Օլլի Ուոտկինս, 20.Դենի Ինգզ
ՎՈՒԼՎԶ. 1.Ժոզե Սա, 5.Ֆեռնանդո Մարսալ (17.Ֆաբիո Սիլվա, 75), 16.Կոնոր Կոդի, 22.Նելսոն Սեմեդու, 23.Մաքս Կիլմեն, 8.Ռուբեն Նեւեշ, 27.Ռոմեն Սաիս, 28.Ժոաու Մոուտինյու (10.Դանիել Պոդենսե, 75), 32.Լենդեր Դենդոնկեր, 37.Ադամա Տռաորե, 26.Հվան Հի Չհան (9.Ռաուլ Խիմենես, 88)
Զգուշացում՝ Տայրոն Մինգզ 61՛ (Ա), Օլլի Ուոտկինս 82՛ (Ա), Ռուբեն Նեւեշ 52՛ (Վ), Կոնոր Կոդի 87՛ (Վ), Լենդեր Դենդոնկեր 88՛ (Վ) ; Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
51 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 49
5 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (4)
7 ՏՈՒԳԱՆՔ 13
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7
ԼԵՍԹԵՐ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 4-2 (1-1) MC
0-1՝ Մեյսոն Գրինվուդ 19՛, 1-1՝ Յուրի Տյելեման 31՛, 2-1՝ Չագլար Սյոյունջու 78՛, 2-2՝ Մարկուս Ռաշֆորդ 82՛, 3-2՝ Ջեյմի Վարդի 83՛, 4-2՝ Պատսոն Դակա 90՛
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Չագլար Սյոյունջու, 6.Ջոնի Էվանս (23.Յանիկ Վեստերգոր, 88), 18.Դանիել Ամարտի, 21.Ռիկարդու Պերեյրա, 27.Տիմոտի Կաստան, 8.Յուրի Տյելեման, 10.Ջեյմս Մեդիսոն (17.Այոսե Պերես, 73), 42.Բուբակառի Սումարի, 9.Ջեյմի Վարդի, 14.Կելեչի Իհենաչո (29.Պատսոն Դակա, 77)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ. 1.Դավիդ Դե Խեա, 2.Վիկտոր Լինդելոֆ, 5.Հարի Մագուայր, 23.Լյուկ Շոու, 29.Աարոն Վան-Բիսիկա, 6.Պոլ Պոգբա, 18.Բռունո Ֆերնանդեշ, 25.Ջեյդոն Սանչո (10.Մարկուս Ռաշֆորդ, 65), 31.Նեմանյա Մատիչ (39.Սքոթ Մաքթոմինեյ, 80), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 11.Մեյսոն Գրինվուդ (14.Ջեսի Լինգարդ, 80)
Զգուշացում՝ Վիկտոր Լինդելոֆ 52՛ (Մ), Աարոն Վան-Բիսիկա 85՛ (Մ), Պոլ Պոգբա 86՛ (Մ) ; Մրցավար՝ Քրեյգ Պոուսոն (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
49 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 51
19 (12) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 13 (6)
4 ՏՈՒԳԱՆՔ 17
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 3
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ-ԲԵՌՆԼԻ 2-0 (1-0) MC
1-0՝ Բերնարդու Սիլվա 12՛, 2-0՝ Կեւին դե Բրյուին 70՛
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 13.Զակ Ստեֆեն, 5.Ջոն Ստոունզ, 6.Նաթան Ակե, 14.Էմերիկ Լապորտ (3.Ռուբեն Դիաշ, 72), 27.Ժուան Կանսելու, 16.Ռոդրի, 17.Կեւին դե Բրյուին (25.Ֆերնանդինյու, 84), 20.Բերնարդու Սիլվա (80.Քոոուլ Պալմեր, 90), 47.Ֆիլ Ֆոդեն, 7.Ռահիմ Ստերլինգ, 26.Ռիյադ Մահրեզ
ԲԵՌՆԼԻ. 1.Նիկ Պոուպ, 2.Մետյու Լոութոն, 5.Ջեյմս Տարկովսկի, 22.Նատան Կոլինզ, 23.Էրիկ Պիտերս, 4.Ջեյկ Քորկ (7.Յոհան Գուդմունդսոն, 72), 8.Ջոշ Բրոունխիլ, 11.Դուայթ Մաքնեյլ, 18.Էշլի Ուեսթվուդ, 9.Քրիս Վուդ (19.Ջեյ Ռոդրիգես, 82), 20.Մաքսվել Կորնե (10.Էշլի Բառնս, 57)
Զգուշացում՝ Էմերիկ Լապորտ 45՛ (Մ) ; Մրցավար՝ Մարտին Ատկինսոն (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
72 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 28
12 (7) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 6 (2)
11 ՏՈՒԳԱՆՔ 5
6 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 2
ՆՈՐՎԻՉ-ԲՐԱՅԹՈՆ 0-0 MC
ՆՈՐՎԻՉ. 1.Տիմ Կրուլ, 2.Մաքս Էրոնս, 4.Բեն Գիբսոն, 5.Գրանտ Հենլի, 15.Օզան Կաբակ, 30.Դիմիտրիս Յանուլիս, 16.Մատիաս Նորման (7.Լուկաս Ռուպպ, 83), 20.Պյեր Լե Մելու, 23.Կենի Մաքլին, 22.Տեեմու Պուկի (35.Ադամ Իդա, 90), 24.Ջոշ Սարջենտ (17.Միլոտ Ռաշիցա, 76)
ԲՐԱՅԹՈՆ. 1.Ռոբերտ Սանչես, 3.Մարկ Կուկուրելա (20.Սոլոմոն Մարչ, 66), 5.Լյուիս Դանկ, 24.Շեյն Դաֆի, 33.Դենիել Բերն, 34.Ջոել Ֆելտման (2.Տարիկ Լեմպտի, 59), 13.Պասկալ Գրոսս, 14.Ադամ Լալանա, 15.Յակուբ Մոդեր (10.Ալեքսիս Մակկալիստեր, 84), 9.Նիլ Մոպե, 11.Լեանդրո Տրոսար
Զգուշացում՝ Օզան Կաբակ 30՛ (Ն), Դիմիտրիս Յանուլիս 50՛ (Ն), Տեեմու Պուկի 75՛ (Ն), Ջոել Ֆելտման 15՛ (Բ), Ադամ Լալանա 24՛ (Բ), Մարկ Կուկուրելա 41՛ (Բ), Դենիել Բերն 90՛ (Բ), Շեյն Դաֆի 90՛ (Բ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
35 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 65
7 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 8 (3)
5 ՏՈՒԳԱՆՔ 14
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 4
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ-ԼԻԴՍ 1-0 (0-0) MC
1-0՝ Արմանդո Բրոյա 53՛
ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ. 1.Ալեքս Մակարտի, 15.Ռոմեն Պեռո, 21.Վալենտինո Լիվրամենտո, 22.Մոհամեդ Սալիսու, 35.Յան Բեդնարեկ, 6.Օրիոլ Ռոմեու, 11.Նաթան Ռեդմոնդ, 19.Մուսա Ջենեպո (17.Սթյուարտ Արմսթրոնգ, 59), 27.Իբրաիմա Դիալո, 18.Արմանդո Բրոյա (32.Թեո Ուոլքոտ, 82), 24.Մոհամեդ Էլյունուսի (23.Նատան Տելլա, 90)
ԼԻԴՍ. 1.Իլյան Մելյե, 6.Լայամ Կուպեր, 14.Դիեգո Լյորենտե, 21.Պասկալ Ստրեյկ, 15.Ստյուարտ Դալլաս, 20.Դենիել Ջեյմս, 22.Ջեկ Հարիսոն, 43.Մատեուշ Կլիխ (30.Ջո Գելխարդտ, 77), 46.Ջեյմի Շեկլտոն, 11.Թայլեր Ռոբերտս (38.Կրիսենսիո Սամերվիլ, 81), 19.Ռոդրիգո Մորենո (4.Ադամ Ֆորշոու, 65)
Զգուշացում՝ Յան Բեդնարեկ 75՛ (Ս), Ալեքս Մակարտի 83՛ (Ս), Թայլեր Ռոբերտս 47՛ (Լ), Պասկալ Ստրեյկ 58՛ (Լ), Դիեգո Լյորենտե 70՛ (Լ)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
48 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 52
16 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 4 (1)
16 ՏՈՒԳԱՆՔ 14
8 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 1
ՈՒՈԹՖՈՐԴ-ԼԻՎԵՐՊՈՒԼ 0-5 (0-2) MC
0-1՝ Սադիո Մանե 8՛, 0-2՝ Ռոբերտու Ֆիրմինու 37՛, 0-3՝ Ռոբերտու Ֆիրմինու 52՛, 0-4՝ Մոհամեդ Սալահ 54՛, 0-5՝ Ռոբերտու Ֆիրմինու 90՛
ՈՒՈԹՖՈՐԴ. 1.Բեն Ֆոստեր, 3.Դեննի Ռոուզ, 5.Վիլյամ Էկոնգ, 11.Ադամ Մասինա (8.Թոմ Կլեվերլի, 46), 15.Քրեյգ Քեթկարտ, 21.Կիկո Ֆեմենիա (2.Ջերեմի Նգակիա, 56), 19.Մուսա Սիսոկո, 33.Յուրայ Կուցկա, 23.Իսմաիլա Սառ, 25.Էմանուել Դենիս (10.Ժուան Պեդրո, 69), 29.Կուչո Էրնանդես
ԼԻՎԵՐՊՈՒԼ. 62.Կաոիմայն Կելլեր, 4.Վերջիլ վան Դեյկ, 26.Էնդրյու Ռոբերտսոն (21.Կոնստանտինոս Ցիմիկաս, 64), 32.Ժոել Մատիպ, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ (15.Ալեքս Չեմբերլեն, 64), 7.Ջեյմս Միլներ (76.Նեկո Ուիլյամս, 83), 8.Նաբի Կեյտա, 14.Ջորդան Հենդերսոն, 9.Ռոբերտու Ֆիրմինու, 10.Սադիո Մանե, 11.Մոհամեդ Սալահ
Մրցավար՝ Ջոն Մոսս (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
13 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 87
5 (3) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 12 (8)
4 ՏՈՒԳԱՆՔ 9
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 9
Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 8 6 1 1 16 3 19
2 ԼԻՎԵՐՊՈՒԼ 8 5 3 0 22 6 18
3 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 8 5 2 1 16 3 17
4 ԲՐԱՅԹՈՆ 8 4 3 1 8 5 15
5 ՏՈՏԵՆՀԵՄ 8 5 0 3 9 12 15
6 ՄԱՆՉԵՍԹԵՐ ՅՈՒՆԱՅԹԵԴ 8 4 2 2 16 10 14
7 ՎԵՍԹ ՀԵՄ 8 4 2 2 15 10 14
8 ԷՎԵՐԹՈՆ 8 4 2 2 13 9 14
9 ԲՐԵՆՏՖՈՐԴ 8 3 3 2 10 7 12
10 ՎՈՒԼՎԶ 8 4 0 4 8 8 12
11 ԼԵՍԹԵՐ 8 3 2 3 13 14 11
12 ԱՍԹՈՆ ՎԻԼԱ 8 3 1 4 12 12 10
13 ԱՐՍԵՆԱԼ 7 3 1 3 5 10 10
14 ՔՐԻՍՏԱԼ ՓԵԼԱՍ 7 1 4 2 8 11 7
15 ՍԱՈՒԹՀԵՄՓԹՈՆ 8 1 4 3 6 10 7
16 ՈՒՈԹՖՈՐԴ 8 2 1 5 7 15 7
17 ԼԻԴՍ 8 1 3 4 7 15 6
18 ԲԵՌՆԼԻ 8 0 3 5 5 13 3
19 ՆՅՈՒՔԱՍԼ 8 0 3 5 10 19 3
20 ՆՈՐՎԻՉ 8 0 2 6 2 16 2