Մաիլսոն Լիման հեռացել է «Արարատ-Արմենիայից»

Երևանի «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման հեռացել է ակումից և տեղափոխվել Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբա Ալ Հիսնի»:

Լիման Հայաստանի չեմպիոնին միացել էր 2019 թվականի ձմռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում նա մասնակցել է 69 խաղի և դարձել 20 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am