Լիգա 1. «Լիլը»՝ Ֆրանսիայի չեմպիոն, Կիլիան Մբապեն՝ լավագույն ռմբարկու

Ֆրանսիական Լիգա 1-ն ավարտվեց, վերջին տուրում պետք է որոշվեր չեմպիոնի հարցը: Անցկացրած 38 խաղից հետո վաստակած 83 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Լիլը»: Քրիստոֆ Գալտյեի գլխավորած թիմը տարավ 24 հաղթանակ, 11 անգամ ոչ-ոքի արեց ու կրեց ընդամենը 2 պարտություն: Երկրորդ տեղը զբաղեցրեց նախորդ առաջնության հաղթող «Պարի Սեն ժերմենը»: Փարիզի թիմը վաստակեց 82 միավոր: Եռյակը փակեց «Մոնակոն»՝ վաստակած 78 միավորով: Հենց նշված թիմերը Ֆրանսիան կներկայացնեն Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությունում:

«Լիոնը» հավաքեց 76 միավոր ու գրավեց չորրորդ հորիզոնականը, հինգերորդը «Մարսելն» է 59 միավորով: Երկուսն էլ եվրագավաթային գալիք մրցաշրջանը կսկսեն Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլից: Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլից իր եվրագավաթային մրցաշրջանը կսկսի վեցերորդ տեղը զբաղեցրած «Ռենը»: Թիմը հավաքեց 58 միավոր: Յոթերորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լանսը» 57 միավորով, ութերորդը 54 միավոր հավաքած «Մոնպելյեն» է:

Ֆրանսիական ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնին հրաժեշտ տվեցին «Նանտը», «Նիմն» ու «Դիժոնը», որոնք համապատասխանաբար հավաքեցին 40, 35 և 21 միավոր:

Առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվեց «Պարի Սեն ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն՝ խփած 27 գոլով: Երկրորդ ու երրորդ տեղերը խփած 20-ական գոլով կիսեցին «Լիոնի» ֆուտբոլիստ Մեմֆիս Դեպայն ու Վիսամ Բեն-Յեդերը «Մոնակոյից»:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ԼԻԼԼ 38 24 11 3 64 23 83
2 ՊՍԺ 38 26 4 8 86 28 82
3 ՄՈՆԱԿՈ 38 24 6 8 76 42 78
4 ԼԻՈՆ 38 22 10 6 81 43 76
5 ՄԱՐՍԵԼ 38 16 12 10 54 47 60
6 ՌԵՆ 38 16 10 12 52 40 58
7 ԼԱՆՍ 38 15 12 11 55 54 57
8 ՄՈՆՊԵԼՅԵ 38 14 12 12 60 62 54
9 ՆԻՍ 38 15 7 16 50 53 52
10 ՄԵՑ 38 12 11 15 44 48 47
11 ՍԵՆՏ-ԷՏՅԵՆ 38 12 10 16 42 54 46
12 ԲՈՐԴՈ 38 13 6 19 42 56 45
13 ԱՆԺԵ 38 12 8 18 40 58 44
14 ՌԵՅՄՍ 38 9 15 14 42 50 42
15 ՍՏՐԱՍԲՈՒՐ 38 11 9 18 49 58 42
16 ԼՈՐՅԱՆ 38 11 9 18 50 68 42
17 ԲՐԵՍՏ 38 11 8 19 50 66 41
18 ՆԱՆՏ 38 9 13 16 47 55 40
19 ՆԻՄ 38 9 8 21 40 71 35
20 ԴԻԺՈՆ 38 4 9 25 25 73 21