«Լեսթերն» երկրորդ անգամ՝ Անգլիայի Սուպերգավաթակիր

Անգլիայի Սուպերգավաթի խաղարկության շրջանակներում գավաթակիր «Լեսթերը» 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: Միակ գոլը 86-րդ րոպեին խփեց Կելեչի Իհեանաչոն 11 մետրանոցից:

«Լեսթերն» իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Անգլիայի Սուպերգավաթը: Առաջին անգամ դա տեղի էր ունեցել 1971 թվականին: «Սիթին» նման հաջողության հասել է վեց անգամ (1937, 1968, 1972, 2012, 2018, 2019): Ռեկորդակիրը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որ հաղթել է 21 անգամ: Անցած խաղարկությունում հաղթել էր Լոնդոնի «Արսենալը»:

ԼԵՍԹԵՐ-ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ 1-0 (0-0) MC
1-0՝ Կելեչի Իհենաչո 89՛ (11մ)
ԼԵՍԹԵՐ. 1.Կասպեր Շմեյխել, 4.Չագլար Սյոյունջու, 5.Ռայան Բերտրանդ (33.Լյուկ Տոմաս, 78), 21.Ռիկարդու Պերեյրա, 7.Հարվի Բառնս (14.Կելեչի Իհենաչո, 79), 8.Յուրի Տյելեման (42.Բուբակառի Սումարի, 71), 10.Ջեյմս Մեդիսոն (49.Կիրնան Դյուսբերի-Հոլլ, 71), 18.Դանիել Ամարտի, 25.Վիլֆրեդ Նդիդի, 9.Ջեյմի Վարդի (29.Պատսոն Դակա, 71), 17.Այոսե Պերես (11.Մարկ Օլբրայթոն, 71)
ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ. 13.Զակ Ստեֆեն, 3.Ռուբեն Դիաշ, 6.Նաթան Ակե, 22.Բենժամեն Մենդի, 27.Ժուան Կանսելու, 80.Էրիկ Պալմեր-Բրաուն (20.Բերնարդու Սիլվա, 74), 8.Իլկայ Գյունդոգան (16.Ռոդրի, 65), 21.Ֆեռան Տոռես (99.Knight, 74), 25.Ֆերնանդինյու, 26.Ռիյադ Մահրեզ, 53.Edozie (10.Ջեյք Գրիլիշ, 65)
Զգուշացում՝ Ռայան Բերտրանդ 50՛ (Լ), Ռուբեն Դիաշ 88՛ (Մ), Ֆերնանդինյու 88՛ (Մ) ; Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
45 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 55
6 (5) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 10 (3)
7 ՏՈՒԳԱՆՔ 7
4 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 7