Լավագույնը հայերի մեջ. Ինչու Կապառոսը չի վստահում Բիչախչյանին

Մեկ տարուց ավելի է անցել այն օրից, երբ ինչ-որ անհասկանալի բարդույթներ հաղթահարելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը որոշեց հրավեր ուղարկել Սլովակիա Վահան Բիչախչյանին: Այս ընթացքում ազգային ընտրանին անցկացրել է 18 հանդիպում՝ 16 պաշտոնական, 2 ստուգողական: Վահանը մասնակցել է 9 պաշտոնական (168 րոպե) եւ 2 ստուգողական խաղի (134 րոպե): Նախավերջին հավաքին Բիչախչյանը հրավեր չստացավ: Վերջին հավաքին նա կրկին հրավիրվեց, բայց մասնակցեց խաղերից մեկին (13 րոպե)՝ դուրս մնալով գերմանացիների հետ խաղի հայտացուցակից:

Այս ընթացքում Վահան Բիչախչյանը «Ժիլինայի» կազմում անցկացրել է 56 հանդիպում, խփել է 23 գոլ ու կատարել 12 գոլային փոխանցում: Ընթացիկ մրցաշրջանում իր թիմի կազմում հասցրել է մասնակցել 22 հանդիպման՝ խփելով 11 գոլ ու կատարելով 7 գոլային փոխանցում:

Մրցաշար / Մրցաշրջան Խ Ր Գ Փ ԴՔ ԿՔ
Կոնֆերենցիաների լիգա 2021/22 8 500 4 1 1 0
Սլովակիայի գավաթ  2021/22 2 149 2 0 0 0
Սլովակիայի առաջնություն 2021/22 12 864 5 6 0 1

Անցած մրցաշրջանից սկսած Վահան Բիչախչյանը դարձել է իր թիմի առաջատարներից ու գլխավոր ռմբարկուներից մեկը: Հիշեցնենք, որ հենց նրա դուբլի շնորհիվ «Ժիլինան» կամային հաղթանակ տարավ ու նվաճեց եվրագավաթային ուղեգիր, որտեղ անցկացրած 8 խաղում խփեց 4 գոլ ու կատարեց 1 գոլային փոխանցում: Սլովակիայի ընթացիկ առաջնությունում ևս Վահանն իր թիմի առանցքային խաղացողներից մեկն է ու անցկացրած 12 խաղից 10 խաղում եղել է իր թիմի մեկնարկային կազմում: Վերջին հինգ խաղում Վահանը խփել է 2 գոլ ու կատարել 5 գոլային փոխանցում:

Լավագույնը Սլովակիայում

Սլովակիայի ընթացիկ առաջնության կայացած 15 տուրից հետո գոլային փոխանցումներով (6) առաջատարը Վահան Բիչախչյանն է: Հայ ֆուտբոլիստն առաջատարն է նաեւ գոլ+գոլային փոխանցում համակարգով (5+6): Սա այն դեպքում, երբ նա կարմիր քարտի պատճառով բաց է թողել երկու հանդիպում:

Լավագույնը հայ ֆուտբոլիստների շրջանում

Հայկական անձնագիր ունեցող ֆուտբոլիստներից այս պահին գոլ+գոլային փոխանցում համակարգով բոլոր տարիքային խմբերի շրջանում Վահան Բիչախչյանը հավասարը չունի (ընթացիկ առաջնություն):

Ֆուտբոլիստ
Գ+Փ
1
22
Վահան Բիչախչյան («Ժիլինա») 5+6 (11)
2
22
Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա») 4+3 (7)
3
20
Միքայել Միրզոյան (ԲԿՄԱ) 3+4 (7)
4
21
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») 3+3 (6)
5
25
Ալիկ Առաքելյան («Արարատ») 3+3 (6)

Հայկական անձնագիր ունեցող ֆուտբոլիստներից այս պահին գոլ+գոլային փոխանցում համակարգով մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների շրջանում Վահան Բիչախչյանը նույնպես հավասարը չունի (ընթացիկ առաջնություն):

Ֆուտբոլիստ
Գ+Փ
1
22
Վահան Բիչախչյան («Ժիլինա») 5+6 (11)
2
22
Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա») 4+3 (7)
3
20
Միքայել Միրզոյան (ԲԿՄԱ) 3+4 (7)
4
21
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») 3+3 (6)
5
20
Նարեկ Գրիգորյան («Ուրարտու») 4+1 (5)

Լավագույններից մեկն աշխարհում

Ամբողջ աշխարհում բոլոր երկրների առաջատար լիգաները ներկայացնող մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստների շրջանում գոլ+գոլային փոխանցում համակարգով այս պահին Վահան Բիչախչյանը լավագույն 20-ի մեջ է (ազգային առաջնություններ — խմբ.): Եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներից այս պահին Վահան Բիչախչյանին գոլ ու գոլային փոխանցում համակարգով գերազանցում են միայն Կիլիան Մբապեն «Պարի Սեն Ժերմենից» (7+7), Էրլինգ Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» (9+4) եւ Դուշան Վլահովիչը «Ֆիորենտինայից» (10+2): Եվրոպական առաջատար տասը լիգան ներկայացնող մինչեւ 23 տարեկան ֆուտբոլիստներից՝ ընդամենը հինգ ֆուտբոլիստ:

Եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող բոլոր տարիքային ֆուտբոլիստներից այս պահին Վահան Բիչախչյանին գոլ ու գոլային փոխանցում համակարգով գերազանցում են ընդամենը 10 ֆուտբոլիստ: Եվրոպական առաջատար տասը լիգան ներկայացնող բոլոր տարիքային ֆուտբոլիստներից՝ ընդամենը 17 ֆուտբոլիստ: Ընդգծենք՝ նրանից շատերը հասցրել են ավելի շատ հանդիպումներ անցկացնել, քան Վահան Բիչախչյանը:

Ամբողջ աշխարհում ընթացիկ մրցաշրջանում բոլոր երկրների առաջատար լիգաները ներկայացնող բոլոր տարիքային ֆուտբոլիստներից  ընդամենը 15-ն են ավելի քիչ խաղեր անցկացնելով ավելի շատ գոլ խփել ու գոլային կատարել, քան Բիչախչյանը:

Մրցակցությունը հավաքականում

ՈւԵՖԱ-ի ասոցիացիաների ակումբային վարկանիշային աղյուսակում Սլովակիան զբաղեցնում է 30-րդ տեղը: Նրանից 13 հորիզոնականով ետ է Հայաստանը (Արտյոմ Ավանեսյան, Էրիկ Վարդանյան, Նարեկ Գրիգորյան, Ալեքսանդր Կարապետյան), 2 հորիզոնականով առաջ է Ղազախստանը (Տիգրան Բարսեղյան), 20 հորիզոնականով՝ Ռուսաստանը (Էդուարդ Սպերցյան, Խորեն Բայրամյան + Իշխան Գելոյան առաջին լիգայի թիմից), 26 հորիզոնականով՝ Գերմանիան (Սարգիս Ադամյան), 27 հորիզոնականով՝ Իտալիան (Հենրիխ Մխիթարյան):

Ֆուտբոլիստ Խ Գ Փ
Վահան Բիչախչյան («Ժիլինա») 12 5 6
Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») 14 3 3
Տիգրան Բարսեղյան («Աստանա») 24 7 7
Խորեն Բայրամյան («Ռոստով») 12 1 1
Իշխան Գելոյան («Բալթիկա») 15 2 3
Հենրիխ Մխիթարյան («Ռոմա») 11 2 2
Սարգիս Ադամյան («Հոֆենհայմ») 8 1 0
Էրիկ Վարդանյան («Փյունիկ») 11 3 2
Նարեկ Գրիգորյան («Ուրարտու») 13 4 1
Արտյոմ Ավանեսյան («Արարատ-Արմենիա») 14 4 3
Ալեքսանդր Կարապետյան («Նոա») 11 4 0

Նշված են այն ֆուտբոլիստները, որոնց Կապառոսը հրավիրել էր վերջին հավաքին ու որոնք այս կամ այլ կերպ կարող են համարվել Վահան Բիչախչյանին մրցակից խաղադաշտում: Կարելի է ցանկին ավելացնել նաեւ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին ու Լուկաս Սելարայանին:

Ֆուտբոլիստ
Խ
Գ Փ
Լուկաս Սելարայան («Կոլամբուս»)
32
12 4
Բրիասկո Բալեկյան («Բոկա Խունիորս»)
14
1 0

Թվերն ինքին խոսում են Բիչախչյանի օգտին՝ չհաշված մարզավիճակը, ինչպես նաեւ խաղային պրակտիկան, որը նա մշտապես ստանում է «Ժիլինայում»: Կապառոսն այս ընթացքում մեծ հաշվով վստահեց այն տղաներին, որոնք ըստ ամենայնի ավելի փորձառու են: Սկզբում թվում էր՝ իսպանացին այլ ճանապարհ է ընտրել, սակայն ի վերջո կրկնեց այն, ինչ անում էին նրա նախորդները: Սլովակիայի առաջնությունն իհարկե մակարդակով զիջում է Գերմանիայի առաջնությանը, «Ժիլինան» էլ մակարդակով անխոս զիջում է «Հոֆենհայմին», զիջում է նաեւ «Բոկա Խունիորսին»: Չի բացառվում նաեւ, որ Ռուսաստանի Ազգային լիգան կամ Ղազախստանի Պրեմիեր լիգան եւս ավելի բարձր մակարդակ ունեն քան Ֆորտունա լիգան, «Բալթիկան» ու «Աստանան» էլ գերազանցում են «Ժիլինային», սակայն միթե սրանից ելնելով է Կապառոսը որոշումներ կայացնում: Այս դեպքում ինչ սկզբունքով ու չափորոշիչներով էր իսպանացին առաջնորդվում, երբ խաղադաշտ էր դուրս բերում Ժիրայր Շաղոյանին, կամ ինչ հարցեր լուծեցին Էրիկ Վարդանյանն ու Նարեկ Գրիգորյանը, որը չէր կարող լուծել Վահան Բիչախչյանը:

Բիչախչյանին չհրավիրելու հարցին պատասխանելիս Կապառոսն ասաց, որ այն դիրքում, որտեղ նա տեսնում է Բիչախչյանին մրցակցությունն ահավոր մեծ է: Լավ, կարող է, բայց կրկին բախվում ենք նույն խնդրին: Ինչ արեցին այս ընթացքում Կապառոսի ընտրյալները, որը չէր կարող անել Վահանը: Միգուցե պարզապես չխանգարեցին, կամ քիչ խանգարեցին, մինչդեռ պետք է ֆուտբոլ խաղալ ու առաջ գնալ: Ոչ մի դեպքում սա չի նշանակում, որ Բիչախչյանի ներկայությունից մակեդոնացիները հինգ ինքնագոլ կանեին, գերմանացիներն էլ կհրաժարվեին մեկնել Երեւան, բայց հստակ է՝ վերոնշյալ վիճակագրական տվյալներն ու հարցերը կլինեին անիմաստ, եթե Կապառոսն ընթացքում չշեղվեր ու ֆուտբոլային որոշումներին թիկունքով չկանգներ:

Հաբեթ Հարությունյան

Հ.Գ. Հայաստանի ազգային հավաքականում նույնպես վերը նշված ֆուտբոլիստների ցույց տված խաղի որակն ու վիճակագրությունը հեռու էին կատարյալից, առավել եւս երբ խոսում ենք վերջին շրջանի մասին:

* վիճակագրական տվյալները 21.11.2021 դրությամբ