Լավագույնն այս պահին Մեսսին է, Ռոնալդուն հինգերորդն է

Մարզական հետազոտությունների միջազգային կենտրոնը (CIES) գնահատել է եվրոպական առաջատար հինգ լիգան ներկայացնող խաղացողների մրցելույթները ընթացիկ տարվա առաջին քառորդի արդյունքներով:

Կենտրոնը ստեղծել է յուրօրինակ մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ֆուտբոլիստների օգտակարությունը անկախ խաղային դիրքից, որտեղ նրանք խաղում են: Գնահատումը կատարվել է սկսած 2021 թվականի հունվարի մեկից: Կենտրոնը գնահատել է առաջատար հինգ լիգան ներկայացնող 98 ակումբի խաղացողներից յուրքանչյուրին: Անգլիայի Պրեմիեր լիգայից, իսպանական Լա Լիգայից, իտալական Սերիա «А»-ից և ֆրանսիական Լիգա 1-ից 20-ական ակումբ, գերմանական Բունդեսլիգայից 18 ակումբ: Ներկա պահին ցանկում տեղ են գտել այն խաղացողները, որոնք ընդհանուր խաղաժամանակի 2/3-ն անցկացրել են խաղադաշտում:

Նշված ժամանակահատվածի լավագույն խաղացող է ճանաչվել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Արգենտինացին բոլոր մրցաշարերը հաշվի առած խաղադաշտում անցկացրել է 998 րոպե: Հնարավոր 100-ից նրա գործակիցն է 92.5: Երկրորդ տեղը կիսում են Մյունխենի «Բավարիայի» ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին (1106 րոպե) և «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն (799 րոպե): Աղյուսակում երկուսի գործակիցը հավասար է 89.5-ի:

  • 1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») — 998 ր, 92,5
  • 2-3. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») — 1106 ր, 89,5
  • 2-3. Ժորժինյո («Չելսի») — 799 ր, 89,5
  • 4. Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի») — 1335 ր, 89,4
  • 5. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») — 1191 ր, 89,3
  • 6-7. Նաբիլ Ֆեկիր («Բետիս») — 892 ր, 87,6
  • 6-7. Տոնի Կրոս («Ռեալ Մադրիդ») — 905 ր, 87,6
  • 8. Անդրե Սիլվա («Այնտրախտ Ֆրանկֆուրտ») — 1047 ր, 87,4
  • 9. Լորենցո Ինսինյե («Նապոլի») -1096 ր, 87
  • 10. Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դորտմունդ) — 878 ր, 86,4

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos