Լավագույն մեկնարկը. Սուարեսը կրկնեց, իսկ հետո գերազանցեց Ռոնալդուի ռեկորդը

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ մրցեց «Սելտայի» հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով: Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:

Ուրուգվայցին Մադրիդ տեղափոխվելուց հետո «Ատլետիկոյի» կազմում մասնակցել է առաջնության 17 հանդիպման և արդեն խփել է 16 գոլ: Սա լավագույն մեկնարկն է 21-րդ դարի մրցաշարերում, որը ցույց է տալիս ֆուտբոլիստը միևնույն թիմի կազմում՝ մեկնարկային 17 խաղում դառնալով 16 գոլի հեղինակ: Մինչ այս ռեկորդը պատկանում էր Կրիշտիանու Ռոնալդուին, որը 2009/10 թթ մրցաշրջանում խփել է 15 գոլ:

Հատկանշական է, որ Սուարեսի գոլերը կրկին օգնեցին «Ատլետիկոյին» միավոր վաստակել: Ընթացիկ առաջնությունում ուրուգվայցու գոլերն օգնել են մադրիդցիներին 12 միավոր վաստակել: Սա լավագույն արդյունքն է Լա Լիգայի ընթացիկ առաջնությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am