Իտալիայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» չորս անպատասխան գնդակ ուղարկեց ՍՊԱԼ-ի դարպասն ու դուրս եկավ կիսաեզրափակիչ: Վերջին 10 խաղարկությունում թուրինցիները դա արեցին 8-րդ անգամ:
Հաշվետու մրցավեճում գոլի հեղինակ դարձավ Ալվարո Մորատան: Վերջինս ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած անցկացրած 23 խաում խփել է 13 գոլ և կատարել գոլային 7 փոխանցում: Իսպանացին իտալական Սերիա «A»-ի այն չորս խաղացողներից մեկն է (Ռոնալդուի, Լուկակու, Իմոբիլե), որն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերը հաշվի առած գոլ ու գոլային փոխանցում համակարգով ունի 20 + միավոր:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am