Լավագույն արդյունքն առնվազն 16 տարում. Կրոսը՝ Մադրիդում

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա մրցավեճում 2:1 հաշվով հաղթեց «Ուեսկային»: Հաշվետու հանդիպման հյուրերի կազմում մասնակցեց Տոնի Կրոսը, որն աչքի ընկավ մրցակցի կիսադաշտում կատարած փոխանցումներով ու դրանց ճշգրտությամբ:

Գերմանացին մրցակցի կիսադաշտում կատարել է 82 գոլային փոխանցում, ճշգրտությունը՝ 95,1 %: Առնվազն 2005/06 թթ. մրցաշրջանից սկսած Մադրիդի «Ռեալի» որևէ այլ ֆուտբոլիստ Իսպանիայի առաջնության արտագնա մրցավեճում մրցակցի կիսադաշտում նման քանակի փոխանցում ճշգրտության նման ցուցանիշով չի կատարել: 

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am