«Նոր դարաշրջան». Լապորտան բացառել է, որ Մեսսին կմնա ակումբում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մանրամասն բացատրել է, թե ինչու Լիոնել Մեսսին չի շարունակի մրցելույթները թիմի կազմում:

«Ցավոք, մենք ակումբը ժառանգեցինք սարսափելի վիճակում: Աշխատավարձը կազմում է եկամուտի 110 տոկոսը: Պարզապես չունենք պահուստ աշխատավարձերի համար: Լա Լիգայում գործում է ֆեյր-փլեյի կանոնը, որոնք ենթադրում են որոշակի սահմանափակումներ: Երբ մենք նոր էինք եկել ակումբ, առաջին աուդիտից ու մրցաշրջանից ավարտից հետո թվում էր վիճակը լավ է: Բայց ամեն ինչ ավելի վատ դուրս եկավ, քան մենք էինք կարծում: Ակումբը չէր բավարարում ֆեյր-փլեյի կանոններին, այդ պատճառով չկարողացանք ստորագրել Մեսսիի հետ արդեն համաձայնեցրած պայմանագիրը: Ակումբը պետք է կես դար բաժանվեր իր հեռուստահեռարձակումների իրավունքներից: Եվ ես չեմ ցանկանում դա անել հանուն ինչ-որ մեկի: Մենք 122-ամյա ակումբ ենք, որն ավելի բարձր է կանգնած խաղացողներից, նույնիսկ եթե խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիտի մասին: Կարծում ենք, որ ֆեյր-փլեյը կարող էր ավելի ճկուն լինել, բայց դա արդարացում չէ, որովհետև մենք գիտեինք, թե ինչպես է այն աշխատում: Մեսսին արժանի է ամենին, նա ցույց տվել է, որ հարգում է «Բարսելոնան» և ուզում է մնալ այստեղ: Նրա հեռանալը տխրեցնում է ինձ, բայց մենք ակումբի համար լավագույն որոշումն ենք կայացրել»,- ասել է Լապորտան:

«Մենք Լեոյի հետ նույնիսկ ձեռք սեղմեցինք: Պայմանագիրը պատրաստ էր: Պետք է երկու մրցաշրջանի համար աշխատավարձը վճարեինք մինչև 2026 թվականը: Ամեն ինչ հարյուր տոկոսով համաձայնեցված էր, պետք է պայմանագիրը ստորագրեինք երեկ: Բայց հետո ի հայտ եկավ Լա Լիգայի կանոնը և ես այդ մասին հայտնեցի Լեոյի հայրիկին: Սառը ցնցուղ»,- հավելել է Լապորտան:

«Մի քանի ժամ առաջ եմ շփվել Լեոյի ու նրա հոր՝ Խորխեի հետ: Չկա ոչ մի հնարավորություն, որ նա կմնա ակումբում: Դա հնարավոր չէ ֆինանսական կանոնների պատճառով: Շատ ցավալի է, բայց ամեն ինչ այդպես է: Նոր դարաշրջան»,- ասել է «Բարսայի» նախագահը: