Ցավակցություն. Վաղաժամ կյանքից հեռացել է Լևոն Ղասաբօղլյանը

34 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է նախկին ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանը: Լուրը ցնցել է ողջ ֆուտբոլային հանրությանը:

«Խորապես ցնցված ենք այս լուրից: «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր ցավակցություն ու զորակցությունն է հայտնում Ղասաբօղլյանների ընտանիքին: Լևոն Ղասաբօղլյանը 2006 թվականին հանդես է եկել «Արարատի» կազմում, իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Ղազախստանում անցել էր մարզչական աշխատանքի: Լևոն Ղասաբօղլյանը «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանի որդին է»,- նշված է Երևանի «Արարատի» հաղորդագրությունում:

Լևոն Ղասաբօղլյանի վաղաժամ մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել հայկական ակումբները, ֆուտբոլի ֆեդերացիան, ինչպես նաև նրա ընկերներն ու հարազատները:

Մեր տեղեկություններով մահը վրա է հասել սրտի կաթվածի պատճառով: Ցավակցում ենք Ղասաբօղլյանների ընտանիքին:

Hot Videos