Կյանքից հեռացել է լեգենդար Արկադի Անդրիասյանը

73 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի՝ բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Արարատ-73-ի կիսապաշտպան, լեգենդար Արկադի Անդրիասյանը:

Անդրիասյանը ոչ միայն հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից էր, այլև Խորհրդային միության՝ իր ժամանակի լավագույն կիսապաշտպաններից մեկը:

Անդրիասյանը միջազգային կարգի սպորտի վարպետ էր, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ: Երևանի «Արարատի» կազմում անցկացրել է 242 հանդիպում, դարձել 62 գոլի հեղինակ, ԽՍՀՄ 1973 թ. չեմպիոն է, ԽՍՀՄ 1973 և 1975 թթ գավաթակիր, Օլիմպիական խաղերի 1972 թ. բրոնզե մեդալակիր, 4 անգամ (1971, 1973, 1974, 1975) ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների շարքում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am