«Կրասնոդարն» ու «Ռոստովը» ոչ-ոքի խաղացին. Սպերցյանը՝ գոլի հեղինակ

Ռուսաստանի ընթացիկ առաջնության հերթակա»ն տուրում «Կրասնոդարը» մրցակցի դատում 1:1 խաղաց «Ռոստովի» հետ: Հյուրերի կազմում խաղին մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանն ու դարձավ գոլի հեղինակ: Հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ առաջին կեսում, իսկ մրցակցի դարպասը գրավեց 65-րդ րոպեին՝ հավասարեցնելով հաշիվը: Մինչ այդ դաշտից հեռացվել էր հյուրերի կիսապաշտպան Կրիխովյակը:

Հավելենք, որ տանտերերի կազմում մրցավեճին հայտավորված չէր Հայաստանի ազգային ընտրանու մեկ այլ խաղացող Խորեն Բայրամյանը: