Կոժուշկոն հեռացել է «Փյունիկից»

«Փյունիկից» հեռացել է հարձակվող Օլեգ Կոժուշկոն։ Ավարտվել է ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

23-ամյա ուկրաինացին ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում անցկացրել է 14 խաղ՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։