Ֆուտզալի Հայաստանի հավաքականը կորուստներով է մոտենում Ռուսաստանի հետ հանդիպմանը

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը:

Ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին՝ Շչոլկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում: Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին: Սկիզբը՝ 20:00-ին, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am