«Արարատի» ֆուտբոլիստները կօգնեն «Շիրակին»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվի առնելով հայկական ֆուտբոլը եվրոպական ասպարեզում պատշաճ կերպով ներկայացնելու անհրաժեշտության հանգամանքը` «Արարատ» և «Շիրակ» ակումբները համաձայնության են եկել, որ «Արարատի» ֆուտբոլիստներ Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Դավիթ Մանոյանը, Ժիրայր Մարգարյանը, Մարկո Պրլևիչը, Ուրոշ Նենադովիչը, Վսևոլոդ Երմակովը և Կարեն Մուրադյանը օգնեն «Շիրակին» Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Նրանք վարձակալական հիմունքներով կարճ ժամկետով կտեղափոխվեն «Շիրակ» և կհայտավորվեն Եվրոպա լիգայի խաղարկության համար, ապա կվերադառնան «Արարատ»:

Նշվում է, որ ըստ խաղացանկի, VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաջորդ հանդիպումն «Արարատն» անցկացելու է միայն սեպտեմբերի 11-ին և այս կարճատև տեղափոխությունը որևէ կերպ չի անդրադառնա առաջնության խաղերի վրա։

Hot Videos