Կոբզարն ու «Ուրարտուն» խզել են պայմանագիրը

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և Եվգենի Կոբզարն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Կոբզարն «Ուրարտուում» էր 2018 թվականից։ Ռուս ֆուտբոլիստը մասնակցել է 56 պաշտոնական հանդիպման ու դարձել 13 գոլի հեղինակ։