Կլոպ, Ֆլիկ, Տուխել. Գերմանացի մասնագետների «հեթ-տրիկը»

Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակչում Լոնդոնի «Չելսին» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»: «Ազնվականներն» այս հաջողությանը հասան գերմանացի մասնագետ Տոմաս Տուխելի գլխավորությամբ:

Անցած խաղարկությունում հաղթեց Մյունխենի «Բավարիան», որը գլխավորում էր գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկը, իսկ դրանից առաջ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում հաղթեց «Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:

Սկսած 1980 — 1982 թթ-ից սա առաջին դեպքն է, երբ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում երեք տարի անընդմեջ հաղթում են թիմեր, որոնք գլխավորում են նույն ազգության երեք տարբեր մասնագետ: Նշված ժամանակահատվածում եվրոպական ակումբային ֆուտբոլում տոն են տվել անգլիացի մասնագետները մասնավորապես Բրայան Կլաֆը, Բոբ Պեյսլին ու Տոնի Բարտոնը: