«Խելագարություն». Ինֆանտինոն` Բրազիլիա — Արգենտինա խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է միջադեպին, որը տեղի է ունեցել Մունդիալի ընտրական փուլի Բրազիլիա-Արգենտինա հանդիպման ժամանակ:

«Մենք տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Հարավային Ամերիկայի երկու անվանի հավաքականների`  Բրազիլիայի ու Արգենտինայի խաղի ժամանակ: Մի քանի պաշտոնյաներ, ոստիկանությունը, անվտանգության ծառայության աշխատակիցները մտան խաղադաշտ հանդիպման մեկնարկից մի քանի րոպե անց, որպեսզի տանեն մի քանի խաղացողների: Սա խելագարություն է, բայց մենք պետք է լուծենք այս խնդիրները: Սա հարցեր են, որոնք առաջանում են COVID-19-ի ճգնաժամի ֆոնին»,- ասել է Ինֆանտինոն:

Նշենք, որ Բրազիլիայի իշխանությունները ցանկանում էին արտաքսել Արգենտինայի հավաքականի խաղացողներից չորսին: Էմիլիանո Մարտինեսը, Էմիլիանո Բուենդիան, Կրիստիան Ռոմերոն ու Լո Չելսոյին կասկածվում են երկրի սահմանները խախտումներով անցնելու մեջ: