Կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի վիճակահանությունը

Օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ: Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝ «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» «Նոա»-«Շիրակ» «Արարատ»-«Փյունիկ» «Ուրարտու»-«Լոռի» «Վան»-«Գանձասար-Կապան» Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները...

Օգոստոսի 1-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի 2020/2021 մրցաշրջանի վիճակահանությունը: Որպես երկու մրցաշարերի մեկնարկային օր՝ նշվում է օգոստոսի 14-ը, սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակման հետ կապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:

Բարձրագույն խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

  • «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»
  • «Նոա»-«Շիրակ»
  • «Արարատ»-«Փյունիկ»
  • «Ուրարտու»-«Լոռի»
  • «Վան»-«Գանձասար-Կապան»

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: 

Առաջին խմբում առաջին տուրում կմրցեն հետևյալ զույգերը՝

  • «Սևան»-«Ուրարտու-2»
  • «Շիրակ-2»-«Լեռնային Արցախ»
  • «Արարատ-Արմենիա-2»-«Վեստ Արմենիա»
  • «Նորավանք»-ԲԿՄԱ
  • «Ալաշկերտ-2»-«Արարատ-2»         

Զույգերում առաջինը նշված թիմերը հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Քանի որ Առաջին խմբի առաջնությանը մասնակցում են 11 թիմեր, «Փյունիկ-2»-ը բաց կթողնի առաջին տուրը:

Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի առաջնությունների ամբողջական խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, իսկ յուրաքանչյուր տուրի ճշգրիտ և վերջնական խաղացանկերը կհրապարակվեն յուրաքանչյուր տուրից 14 օր առաջ:

Hot Videos