Գևորգ Կասպարովն ավարտեց կարիերան

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում է կայացրել:

«Շնորհակալություն ենք հայտնում Գևորգին բարձր պրոֆեսիոնալիզմի և  հայկական ֆուտբոլին մատուցած նշանակալի ծառայությունների համար ու հաջողություն մաղթում հետագա ֆուտբոլային գործունեության մեջ»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրությունում: