Հայաստանի շանսերը զրոյանում են. Կարպինը՝ Զախարյանին խաղաժամանակ տրամադրելու մասին

Ռուսաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնագետն անդրադարձել է Մոսկվայի «Դինամոյի» ֆուտբոլիստ Արզեն Զախարյանին: Լրագրողներից մեկը նկատել է, Զախարյանի նման տաղանդներ այսօր ռուսական ֆուտբոլում քիչ կան և որպեսզի չկրոցնեն նրան, ապա պետք է նրան հնարավորինս շուտ խաղաժամանակ տամադրել:

Վալերի Կարպինն ասել է, որ Զախարյանին հրավիրել է հավաքական, քանի որ տաղանդավոր ֆուտբոլիստ է և կարող է օգուտ տալ հավաքականին, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ նախորդ հարցն այլ կերպ էր դրված և խոսքն այն մասին էր, թե արդյոք ինքը մտադիր է խաղաժամանակ տալ Զախարյանին միայն այն բանի համար, որպեսզի վերջինիս չկորցնեն: Պատասխանալով հարցին՝ Կարպինն ասել է, որ հատուկ դրա համար Զախարյանը խաղաժամանակ չի ստանալու. «Ֆուտբոլիստը կխաղա հավաքականի կազմում, եթե արժանի է դրան»:

Ճշտող հարցին, թե արդյոնք Արսենն այդուամենայնիվ կստանա խաղաժամանակ հենց սկզբից Խորվաթիայի հետ խաղում, եթե ցուցադրի այն ֆուտբոլը, որը նա ցույց տվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ խաղում,  Կարպինն ասել է, որ հավանականությունը մեծ է:

Հիշեցնենք, դեռ Եվրո 2020-ից առաջ Արսեն Զախարյանը Հայաստանի ու Ռուսաստանի ազգային հավաքականների միջև ընտրել էր Ռուսաստանին ընտրանուն: Ռուսների նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը հայազգի խաղացողին նույնիսկ հրավիրել էր հավաքական՝ Եվրոյի խաղերին նախապատրաստվելու համար, սակայն առողջական խնդիրներ պատճառով երիտասարդ ֆուտբոլիստը չմասնակցեց առաջնությանը: