Կեյնն երրորդն է Հայնկեսից ու Մյուլլերից հետո

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում անգլիական «Տոտենհեմը» սեփական հարկի տակ հինգ գոլ խփեց «Մուրային»՝ բաց թողնելով մեկը: Խաղում հեթ-տրիկի ձեւակերպեց տանտերերի ռմբարկու Հարի Կեյնը: Վերջինս դարձավ երրորդ ֆուտբոլիստը, որը հեթ-տրիկի հեղինակ է դարձել եվրոպական խոշոր երեք մրցաշարում (ընտրական փուլերը չհաշված), Յուպ Հայնկեսից ու Գերդ Մյուլլերից հետո:  (Եվրոպայի չեմպիոնների գավաթ / Չեմպիանների լիգա, ՈւԵՖԱ-ի գավաթ / Եվրոպայի լիգա, Գավաթակիրների գավաթ եւ Կոնֆերենցիաների լիգա): Կեյնը դարձավ «Տոտենհեմի» առաջին ֆուտբոլիստը սկսած 1995 թվականից, որը փոխարինման դուրս գալուց հետո դառնում է երեք գոլի հեղինակ: Վերջինս անգամ լոնդոնյան թիմի կազմում նման հաջողության հասել էր Ռոննի Ռոզենտալը 1995 թվականին  «Սաուտհեմպտոնի» հետ մրցավեճում: