«Յուվեի» ամենախոշոր հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայում

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի շրջանակներում Լոնդոնի «Չելսին» տնային խաղում չորս անպատասխան գնդակ ուղարկեց Թուրինի «Յուվենտուսի» դարպասը: Սա թուրինյան թիմի ամենախոշոր հաշվով պարտությունն էր Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: Եթե հաշվի առնենք նաեւ մինչեւ 1992 թվականն ընկած ժամանակահատվածը, երբ մրցաշարն ուներ Չեմպիոնների գավաթ անվանումը, ապա «Յուվեն» նման խոշոր հաշվով չի պարտվել 63 տարի: 1958 թվականի հոկտեմբերին իտալական թիմը 7:0 հաշվով պարտվել է ավստրիական «Վիներին» Չեմպիոնների գավաթի խաղարկության նախնական փուլում:

Մրցաշարային Աղյուսակ
N ԹԻՄ Խ Հ Ո Պ Գ Մ
1 ՉԵԼՍԻ 5 4 0 1 10 1 12
2 ՅՈՒՎԵՆՏՈՒՍ 5 4 0 1 9 6 12
3 ԶԵՆԻԹ 5 1 1 3 7 7 4
4 ՄԱԼՄՅՈ 5 0 1 4 1 13 1